Գյուղատնտեսության նախարարի հայտարարությամբ ծիծաղեցրել է Պուտինին (տեսանյութ)
vz.ru-ն գրում է,որ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը նախագահի հետ գյուղատնտեսության ոլորտի զարգացման հարցերով խորհրդակցությանը ծիծաղի է հասցրել Վլադիմիր Պուտինին:Նախարարն օրինակ է բերել Գերմանիան, որն իր խոզի մսի զգալի մասն արտահանում է այդ թվում Ինդոնեզիա։ Պուտինը նկատել է, որ Ինդոնեզիան մահմեդական երկիր է, ինչն էլ նշանակում է, որ խոզի միս այնտեղ չեն ուտում։ «Լավ, ուրեմն Հարավային Կորեա»,- իր ասածը փորձել է ուղղել նախարարը։ «Ի՞նչ տարբերություն»,- հավելել է նա ժպտալով։ Պուտինը ծիծաղել է և ձեռքերով փակել դեմքը։
