Կշարունակենք արտադրել մեզ անհրաժեշտ զինատեսակները.Հասան Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Press TV հեռուստաընկերության եթերում հայտարարել է. «Մեր սպառազինություներն ու մեր հրթիռային ծրագիրը, մեր հրթիռները նախատեսված են պաշտպանության համար։ Մենք կշարունակենք արտադրել մեզ անհրաժեշտ զինատեսակները, ու դրան հասնելու համար կկրկնապատկենք մեր ջանքերը։ Դրանք նախատեսված են զսպելու եւ պաշտպանության համար»: Իրանի նախագահի ելույթը պատասխան էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամերիկացիներին հղված ուղերձին, որտեղ Թրամփը հայտարարեց, որ հրաժարվում է պաշտոնապես Կոնգրեսին հաստատել, թե Իրանը պահպանում է միջուկային համաձայնագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։
