ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոր ղեկավար ունի
Միավորված Ազգերի կազմակերպության՝ կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով գերատեսչության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն է ընտրվել Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար, քաղաքական գործիչ Օդրի Ազուլեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Երեկ կայացած 5 փուլի քվեարկության ժամանակ նա ստացել է 30 ձայն, իսկ մրցակիցը՝ Քաթարի մշակույթի նախկին նախարար Համադ բին Աբդուլազիզ Ալ Քավարին՝ 28 ձայն։
