Թուրքիայի զինվորականները եւ զրահատեխնիկան Սիրիայում են
Sana-ն հաղորդում է ,որ Թուրքիայի զինված ուժերը «Ջեբհաթ Ան Նուսրայի»» զինյալների ուղեկցությամբ մտել են Սիրիայի Իդլիբ նահանգ դիտարկման կենտրոններ ստեղծելու պատրվակով՝ համաձայն «Աստանա-6»-ի՝ Սիրիայում դեէսկալացիային գոտու ստեղծման մասին որոշման:Զորքերի մուտքը Իդլիբ իրականացվում է դիտորդական կենտրոնների ստեղծման համատեքստում: Իր հերթին Թուրքիայի ռեժիմի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ զինված ուժերը Իդլիբ են մտել այսպես կոչված «Ազատ բանակի» հետ: Բազմաթիվ լրատվամիջոցներ հաղորդել են Էրդողանի ուժերի եւ «Հեյաթ Թահրիր Աշ-Շամի» կազմավորման ահաբեկիչների միջեւ ուժերի համակարգման մասին, որոնց մեծամասնությունը «Ջեբաթ Ան-Նուսրա»-ի զինյալներն են:
