Հեպատիտ Ա-ի համաճարակի պատճառով արտակարգ իրավիճակ է
Կալիֆորնիայի իշխանությունները հեպատիտ Ա-ի համաճարակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել: ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ այդ մասին վկայում է նահանգի կառավարության կայքում հրապարակված փաստաթուղթը: Կալիֆորնիայի համաճարակը Միացյալ Նահանգների համար վերջին 22 տարիների ընթացքում Հեպատիտ Ա-ի ամենամեծ տարածումն է: Բռնկումներն արձանագրվել են մի շարք շրջաններում, ամենից շատ տուժել են անօթեւաններն եւ թմրամոլները:
