Աֆղանստանում 5 տարի գերության մեջ անցկացրած ամերիկուհին վերադարձել է
Associated Press-ը հաղորդում է, որ Աֆղանստանում 5 տարի գերության մեջ անցկացրած ամերիկուհին ամուսնու եւ երեխաների հետ վերադարձել է հայրենիք Խոսքը 31-ամյա Քեյթլին Քոուլմաի եւ Ջոշուա Բոյլեի մասին է: Աֆղանստանում ամուսիններին եւ նրանց երեք երեխաներին ամերիկյան հետախուզության տեղեկատվության շնորհիվ ազատել են պակիստանցի զիվորականները: Ազատելուց հետո գերիներին Պակիստան են տեղափոխել: Բոյլը վախեցել է ռազմական ինքնաթիռ նստել, քանի որ կարծել է իրեն ահաբեկիչների հետ կապերի կասկածանքի պատճառով կկալանավորեն: Ամուսինները 2012 թվականի հոկտեմբերին Աֆղանստանում «Հաքաբի ցանց» ահաբեկչական խմբավորման կողմից գերեվարվել են: Քոուլմանը այդ ժամանակ հղի է եղել, հետագայում նա երկու երեխա է ունեցել:
