Կձեւավորվի իշխանության երկու նժար. որ կողմ կթեքվի «Գազպրոմը»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը կարող է 2018 թվականին դառնալ «Հայփոստ» ընկերության սեփականատեր: Հայաստանի կառավարությունն օրերս հայտարարեց ընկերությունը մասնավորեցնելու մտադրության մասին: «Հայփոստը» ներկայումս հավատարմագրային կառավարման է հանձնված արգենտինահայ գործարար եւ բարերար Էդուարդ Էռնեկյանին, որը հավատարմագրային կառավարում է իրականացնում նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում: Էռնեկյանը նախօրեին նախագահական նստավայրում ստացավ Ազգային հերոսի կոչում՝ որպես Հայաստանի զարգացմանը նպաստող գործիչ: Արդյոք կոչումը տրվում է, որպեսզի «Հայփոստը» վերցվի՞, թե՞ Էռնեկյանն ինքն է հրաժարվում կամ մտադիր հրաժարվել ընկերության կառավարումից: «Հայփոստի» մասնավորեցման փորձ նախկինում էլ եղել է, բայց անհաջող: Հետո ոլորտում կայունություն հաստատվեց հենց այն բանի շնորհիվ, որ հավատարմագրային կառավարումը ստանձնեց Էռնեկյանը: Այժմ խոսվում է մասնավորեցման մասին եւ որպես գնորդ նշվում Սամվել Կարապետյանի անունը: Այստեղ իրավիճակը թե՛ տնտեսական է, թե՛ քաղաքական: Կարապետյանը բիզնեսմեն է՝ անկասկած ոչ պակաս հաշվենկատ եւ ոչ պակաս հաջողակ, քան Էռնեկյանը, թեեւ նրանք իհարկե ձեւավորվել եւ գործել են ոչ միայն երկրագնդի աշխարհագրորեն տարբեր հատվածներում եւ նույնիսկ կիսագնդերում, այլ նաեւ քաղաքակրթական առումով տարբեր տարածություններում: Հետեւաբար Կարապետյանը հազիվ թե գնի ընկերությունը՝ չունենալով քիչ թե շատ վստահություն, որ այն կենսունակ է եւ մրցունակ, հատկապես 21-րդ տեղեկատվական դարում: Մյուս կողմից՝ Սամվել Կարապետյանը Հայաստանում ներքաղաքական գործընթացներում ներգրավված խոշոր ֆիգուր է եւ ներկայումս Կարեն Կարապետյանի կառավարության, այսպես ասած, գլխավոր հովանավորն է: Այդ տեսանկյունից «Հայփոստի» հնարավոր ձեռքբերումը, եթե դա տեղի ունենա, գործնականում կնշանակի հերթական ռազմավարական ակտիվը Սամվել եւ Կարեն Կարապետյանների տրամադրության տակ: Ռազմավարական ոչ միայն տնտեսական իմաստով, այլեւ, այսպես ասած, ցանցային, ինչը նաեւ վարչական ռեսուրս է քաղաքական գործընթացների համար: Եվ եթե քաղաքական գործընթացներում ներգրավված Էռնեկյանը չի ծառայեցնում այդ ռեսուրսը վարչական նպատակների համար, ապա Սամվել Կարապետյանն անկասկած կգնա այդ քայլին, եթե ձեռք բերի ընկերությունը: Այդպիսով կարող է ստացվել խիստ հետաքրքրական զուգահեռ ՀՀԿ-ի հետ: Կարեն Կարապետյանը ՀՀԿ փոխնախագահն է, այն էլ՝ առաջին տեղակալը: 2018-ից հետո Սերժ Սարգսյանը մնալու է ՀՀԿ նախագահը, այդ հանգամանքը առնվազն երաշխավորված է, եթե անգամ չի լինում վարչապետ մնալու տարբերակը: Եթե վարչապետ է մնում Կարեն Կարապետյանը՝ իր գլխավոր հովանավոր Սամվել Կարապետյանի հետ, ապա ձեւավորվում է փաստորեն զուգահեռ երկու ռեսուրսային գիծ՝ ՀՀԿ-ն՝ իր վարչական ռեսուրսով, եւ Կարապետյանները՝ իրենց թերեւս ոչ պակաս վարչական ռեսուրսով, որը կենտրոնացած չէ, այսպես ասած, կուսակցական ֆորմատում, բայց տեղավորված է ոչ պակաս կուռ հիերարխիկ ձեւաչափի մեջ՝ երկու ռազմավարական, ցանցային խոշոր ընկերություններ՝ «Էլցանցեր» եւ «Հայփոստ», եթե, իհարկե, իրականություն դառնան դրա մասնավորեցման եւ Կարապետյանի գնելու մասին տեղեկությունները: Փաստացի ձեւավորվում է իշխանության երկու նժար՝ 2022 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ: Ըստ ամենայնի վճռորոշ է լինելու այն, թե որ նժարի կողմը կթեքվի «համակարգաստեղծ» ավանդական եւ առանցքային ուժերից մեկը՝ «Գազպրոմ-Արմենիան», որը հայաստանյան իշխանության ձեւավորման գործիքակազմի ոչ ֆորմալ, սակայն դե ֆակտո հիմնարար կշռաքարերից մեկն է: Եթե, իհարկե, մինչեւ 2022 թվականը «Գազպրոմը» Հայաստանում չզրկվի այդ կարգավիճակից, եւ չփոխվի Հայաստանի էներգետիկ համակարգի կառուցվածքը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am