Նարեկ Մալյանը սենսացիոն նորություն հայտնեց. միակ ապացույց հանդիսացող «լայվի» դիսկը մոնտաժված է (video)

Նարեկ Մալյանն իր վերջին խոսքի ժամանակ ներկայացրեց բազմաթիվ ապօրինություններ, որոնք տեղի են ունեցել իր գործի նախաքննության շրջանակներում: Նա սենսացիոն նորություն հայտնեց. սկավառակը, որը դրված է որպես միակ ապացույց և որի հիման վրա են հարուցվել է այս քրեական գործը` մոնտաժված է:

Մալյանը պատմեց, որ նախաքննության ընթացքում իրեն հայտնել են, որ կա ինչ-որ դիսկ:

Նա հարցրել է ՝ արդյոք արվե՞լ է ՖԲ զննություն, հայտնելով, որ իր ՖԲ էջի կարգավորումներում դրված է, որ ուղիղ եթերները պահպանվում եմ 30 օր: Մալյանը նշեց, որ քննիչին ինքնաբուխ կերպով հայտնել է, որ 30 օրից ջնջվելու են տեսանյութերը և խնդրել է, որ պահպանեն:

«Ես պատկերացնում էի, որ ՖԲ զննում կլինի, ինչը չեղավ»,- նշեց Մալյանը:

Նա նաև ասաց, որ նախաքննության ժամանակ նշանակվել է փորձաքննություն, որի պատասխանը եղել է, որ իր խոսքերում ատելություն չկա.

«Ինձ պետք է բաց թողնեին, սակայն դա կլիներ, եթե լիներ իրավական պրոցես, բայց քանի որ խնդիրն ինձ երկար բանտում պահելն է, որից ես շոյված եմ, քանի որ նշանակում է իշխանությունը վախենում է ինձանից, նշանակվեց կրկնակի փորձաքննություն, նրանք պատրաստ էին այնքան փորձաքննություն նշանակեին, մինչև կգտնեին մեկին, ով կասեր, որ կա ատելություն»:

Մալյանը նշեց, որ օրենքի խախտումներով լրացուցիչ փորձաքննության են ուղարկել, տվել էին հարց, որին փորձագետն իրավունք չունի պատասխանել՝ արդյո՞ք իր խոսքի մեջ կա ատելություն, թե՞ ոչ, քանի որ այդ հարցին պետք է պատասխանի դատավորը:

Մալյանը նշեց, որ փորձաքննության է ենթարկվել ինչ-որ դիսկ, որի ծագումն անհայտ մնաց, թե որտեղից է, արագ հայտարարվեց նախաքննության ավարտ, իրեն ժամանակ էլ չտրվեց, որպեսզի իր մասնագետներին ներգրավվի, քանի որ ատելության խոսքը շատ նուրբ հասակացություն է և պետք է լրջորեն տարանջատել ազատության խոսքը խոսքի ազատությունից:

«Նախաքննության փուլում ինձ ասեցին, որ՝ լավ էլի, պարոն Մալյան, գնա դատարան, այնտեղ մի բան կանենք»:

Մալյանը նշեց, որ այդ օրը 3 լայվ է արել՝ 11 վարկյան, 24 վարկյան և 15 րոպե տևողությամբ: Ի՞նչ դիսկ է գնացել փորձաքննության, ո՞վ է այն մարդը, ով իմ լայվը ներբեռնել, մոնտաժել է: Ես 5:24 վարկյան լայվ չունեմ, ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը դաունլոդ է արել իմ լայվը, մոնտաժել է իմ լայվը և դրել է իմ գործի մեջ, ո՞վ է այդ մարդը, որ այդ ապօրինությանը գնացել է»:

Մալյանն ասաց, որ այդ մասին գիտեր 7 ամիս առաջ. «Ես դատարանում որոշել էի առաջին անգամ ցուցմունք տալ, բայց տեսա, որ այս դատարանում չկա իրավաբանություն, կա նպատակ ինձ երկար բանտում պահելու, ես էլ միացա այդ նպատակին, ես ոչ մեկից ոչ մի բան ոչ խնդրելու եմ, ոչ էլ խնդրելու եմ իմ իրավունքները պաշտպանել: Ի՞նչ կլիներ նորմալ իրավական պետությունում, երբ մեղադրյալը հայտարարում է, որ իր լայվը, որի հիման վրա իրեն մեղադրանք են առաջադրել, մոնտաժված է»:

Փաստացի ստացվում է, որ Մալյանի գործով միակ ապացույց հանդիսացող սկավառակը մոնտաժված է, հետևաբար` ապօրինի:

դիտվել է 1178 անգամ
Լրահոս
Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am