Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևը, Ալեքսանդր Լուկաշենկոն կատակել ենք միմյանց հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ Սոչիում համատեղ հանդիպում է անցկացրել իր գործընկերներ` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:«Մենք բավական երկար ժամանակ անցկացրեցինք՝ քննարկելով մեր հարաբերությունների հետ կապված բազմաթիվ հարցեր: Դուք կզարմանաք, սակայն Հայաստանի նախագահի հետ, երեքով, կատակել ենք միմյանց հետ, բայց քաղաքականության մեջ դա ընդունելի է»,-ասել է Լուկաշենկոն:
