Պուտինի խորհրդականն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացմանը
Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը EADaily-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի համար հայ-թուրքական սահմանի բացումը շատ կարևոր և սկզբունքային հարց է: «Գրեթե բոլոր ոլորտներում համագործակցության աշխուժացում կա: ԵՏՄ մասնակիցներից միայն մեկն ընդհանուր սահման ունի Թուրքիայի հետ: Այդ պատճառով մեզ համար սահմանի բացումը շատ կարևոր և սկզբունքային հարց է»,- ասել է նա: Ըստ նրա՝ եթե Թուրքիան ցանկանում է ԵՏՄ-ին անդամակցել, պետք է դուրս գա ԵՄ հետ մաքսային միությունից. «Առևտրի համաշխարհային կազմակերպության, մի երկիրը չի կարող միանգամից երկու մաքսային միությունների կազմում լինել»:
