Հայտնի են Իրանի նկատմամբ Թրամփի նոր ռազմավարության հիմնական դրույթները
Հայտնի են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ռազմավարության հիմնական դրույթներ: Այն տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները դիմակայելու է Իրանի ապակայունացնող ազդեցությանը եւ զսպելու է նրա ագրեսիան: Գրում է ՏԱՍՍ-ը: Այսպիսով՝ առաջին կետն ազդարարում է, որ Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների նոր ռազմավարությունն ուղղված է Իրանի կառավարության ապակայունացնող ազդեցության չեզոքացմանը եւ նրա արգեսիայի զսպմանը: «Մենք կակտիվացնենք մեր ավանդական դաշինքները եւ տարածաշրջանային գործընկերությունները՝ որպես պատվար Իրանի քայքայիչ գործունեության դեմ, ինչպես նաեւ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնման համար»,-նշվում է ռազմավարության երկրորդ կետում: Երրորդ դրույթը հակազդեցություն է նախատեսում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Մնացած դրույթները վերաբերում են իրանական «բալիստիկ հրթիռների եւ ասիմետրիկ այլ զենքի» կողմից ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին սպառնալիքի հակազդմանը, միջուկային զենք ստանալու իրանական ռեժիմի բոլոր փորձերի կասեցմանը:
