«Իրենք ուղղակի հրաման ունեն առանց մեզ դատ անելու». Գևորգ Սաֆարյան
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր դահլիճ բերվեց նաև Գևորգ Սաֆարյանը։ Դահլիճ մտնելուն պես նա հարցրեց. «Եթե ես դատարանում եմ, իմ կողքին պետք է լինի Տիգրան Եգորյանը»: Դատավորը Տաթևիկ Գրիգորյանը նախ զգուշացրեց ոտքի կանգնել դատարանին դիմելիս, այնուհետև նրան հեռացրեց նիստերի դահլիճից։ «Իրենք ուղղակի հրաման ունեն առանց մեզ դատ անելու»,- դահլիճից հեռանալիս ասաց Գևորգ Սաֆարյանը։
