ՀՀ դեսպանությունը ՌԴ ԱԳՆ է դիմել

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանձնարարությամբ փետրվարի 26-ին ստեղծվել է աշխատանքային խումբ` ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև դեսպանությանը կից գործող ՀՀ իրավասու մարմինների մասնակցությամբ` ՌԴ Տամբովի մարզի հ.3 Ուղղիչ հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի  առողջական վիճակի շուրջ` իր կնոջ հոր կողմից ՀՀ Արդարադատության նախարարությանը, այնուհետև ՀՀ ԱԳ նախարարությանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությ անը հայտնած,  ինչպես նաև Hayeli.am կայքում հրատարակված նյութում (25.02.2016) արծարծված հրատապ հարցերի իսկությունը պարզելու և դրանցից բխող քայլեր ձեռնարկելու նպատակով:   Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից, աշխատանքային խումբը կապ է հաստատել ՌԴ Տամբովի մարզի հ.3 ուղղիչ հիմնարկի ղեկավարության և բուժսպասարկման կենտրոնի ներկայացուցիչների հետ: Ըստ ստացված տեղեկատվության` քաղաքացի Հարությունյանը, ելնելով որոշ առողջական գանգատներից, վերջերս անցել է հանգամանալից բժշկական զննում տեղի շրջանային հիվանդանոցի բուժանձնակազմի կողմից: Համաձայն բժշկական եզրակացության, քաղաքացու կյանքին սպառնացող առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել, անհապաղ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել: Ինչպես դեսպանությանը հայտնել են ուղղիչ հիմնարկից, վերոնշյալ հարցազրույցում արծարծված այլ խնդիրների մասին պատիժը կրող քաղաքացին երբևէ չի հայտնել հիմնարկի ղեկավարությանը: «Հայտնում ենք նաև, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտագրով դիմել է ՌԴ ԱԳՆ, ինչպես նաև Տամբովի հ. 3 ուղղիչ հիմնարկ` Հրաչյա Հարությունյանի հետ դեսպանության ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու համար: Հավելենք, որ մինչ օրս ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը որևէ բողոք Հ.Հարությունյանից կամ նրա հարազատների կողմից չի ստացել: Հարկ է նշել, որ Տամբովի մարզի հ. 3 ուղղիչ հիմնարկի ղեկավարության միջնորդությամբ և համաձայն իր դիմումի` ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ս/թ. փետրվարի 8-ին անձնագրավորել է Հ.Հարությունյանին: Այլ տեղեկությունների մասին կհայտնենք լրացուցիչ»,- նշված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել․ «Հրապարակ» Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել. «Իրավունք» ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ» Ավանեսյանի գործը հասել է դատարան. «Ժողովուրդ» Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am