Կանաչ լույս դասալիքների առաջ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Եհովայի վկաների գործով հայցը Հայաստանի դեմ:  «Ադյանի և մյուսների հայցն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 4 Եհովայի վկաների, որոնք  2011թ. ազատազրկման էին դատապարտվել՝ դավանանքից ելնելով պարտադիր և այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու համար: Նրանք չեն ցանկացել նաև այլընտրանքային ծառայության անցնել՝ պատճառաբանելով, որ այն քաղաքացիական բնույթ չի կրում և վերահսկվում է զինվորականների կողմից։ Քաղաքացիներն ազատ են արձակվել 2013-ի համաներումից հետո։ Նույն թվականին փոփոխությունների է ենթարկվել «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը։ Երեկվա նիստում ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է, որ տեղի է ունեցել հոդված 9-ի խախտում (մտքի, խղճի և դավանանքի ազատություն): Դատարանը վճռել է, որ Հայաստանը պետք է հայցորդներին վճարի 12 հազար եվրո՝ ոչ նյութական վնասի համար: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ նշված ժամանակահատվածում այլընտրանքային ծառայությունն ամբողջությամբ առանձնացված չի եղել զինվորական ծառայությունից, օրինակ՝ այլընտրանքային ծառայության անցնողները ստիպված են եղել համազգեստ կրել, բացի այդ այն շատ ավելի երկար է, քան սովորական ծառայությունը և տևում է շուրջ 42 ամիս։ ՄԻԵԴ-ը միեւնույն ժամանակ փաստում է, որ օրենքում փոփոխություններ են տեղի ունեցել 2013-ին։ Նշենք, որ փոփոխված օրենքում հստակ ամրագրվում է քաղաքացիական բնույթով այլընտրանքային ծառայությունը: Դա ենթադրում է, որ կրոնական կազմակերպության ներկայացուցիչը, որը ձեւավորված հատուկ հանձնաժողովի առջեւ կապացուցի, որ ինքը այդ համայնքի ներկայացուցիչ է, ունի համապատասխան հավաստագիր, ինքն է ընտրելու, թե որտեղ է ցանկանում այլընտրանքային ծառայության անցնել, ընդ որում ոչ թե զինվորական, այլ աշխատանքային: Նոր օրենքի համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը այն պետական մարմնի իրավասության տակ է անցնում, որն ընտրում է կառավարությունը: Այսինքն կարող են ընտրել աշխատանքներ, որոնք ընդհանրապես չեն առնչվում զինվորական ծառայության հետ՝ ճանապարհաշինություն, ծերանոցներ, մանկատներ եւ այլն: Այլընտրանքային ծառայությունը միջազգայնորեն ընդունված ծառայություն է. եթե անհատը ունի կրոնական համոզմունքներ և չի կարող որևէ ձևով մասնակցել զինվորական ծառայությանը, ըստ Սահմանադրության, պետությունը տրամադրում է այլընտրանք: Սակայն դա քաղաքկիրթ երկրներում, իսկ Հայաստանում պատեհ-անպատեհ կարող են օգտվել այս օրենքից, հատկապես հիմա, երբ այլեւս կա ՄԻԵԴ որոշումը: Ստացվում է, որ մտքի, խղճի և դավանանքի ազատություն ասվածը շատ հարմար պատրվակ կարող է դառնալ  սահմանադրությամբ ամրագրված պարտականություններից խուսափելու համար: Հատկապես հիմա, երբ համապատասխան օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում որոշակի խստացումներ են մտցվել, օրինակ չի գործում  տարածքային սահմանափակումների դրույթը: Հիմա բոլոր դասալիքները հանգիստ կարող են Եհովայի վկաների հավաստագրեր առնել ու խուսափել զինվորական պարտականություններից: Անի Սահակյան

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am