Ժան Կլոդ Յունկերը չի ցանկանում Կատալոնիայի անկախությունը
«Կատալոնիայի անկախությունը կխրախուսի այլ տարածաշրջաններին եւ կբարդացնի ԵՄ ղեկավարումը։ Եթե մենք թույլ տանք Կատալոնիային առանձնանալ , մյուսները նույնպես այդ կերպ կվարվեն։ Ես չեմ ուզում դա», - ելույթ ունենալով Լյուքսեմբուրգի համալսարանում,ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը : Նա նշել է, որ շատ անհանգստացած է Եվրոպայում «անջատողական միտումներից», եւ կոչ է արել Իսպանիայի վարչապետին վստահեցնել, որ իրավիճակը հսկողության տակ է։ Խոսելով ԵՄ միջնորդության մասին՝ Յունկերը նշել է, որ Եվրահանձնաժողովը չի կարող միջնորդ դառնալ կողմերից մեկի դիմումով։ ԵՄ-ում վստահ են, որ Իսպանիայի վարչապետը կլուծի այդ «ներքին խնդիրը»։
