Ինչու է Արևմուտքը խրախուսում կոռուպցիան, գավառապետությունը և ամբոխավարությունը Հայաստանում

Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում բարեփոխումներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունը և աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ այն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը մեր ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ:

Սա հատված էր Փաշինյան, Ֆոն դեռ Լայեն, Բլինքեն համատեղ հայտարարությունից։ Այդ հայտարարության մեջ այլ բաներ էլ կային գրված։ Եթե դրանք «թագմանենք» նորմալ լեզվով, ապա կստացվի հետևյալը՝ Արևմուտքն աչք է փակում Նիկոլ Փաշինյանի թալանչինական, հակաժողովրդավարական, ամբոխավարական ու գավառապետական կառավարման վրա, քանզի նա համաձայնել է Հայաստանը դարձնել հակառուսական ու հակաիրանական գործիք։ Ավելին՝ Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունները տեղի են ունենում Արևմուտքի դրդմամբ կամ լուռ համաձայնությամբ։

Արևմուտքը հերթական անգամ ցույց է տալիս, որ ունի երկակի ստանդարտներ։ Եթե դատարանների շրջափակումը, բացահայտ թալանը, մեկ պատուհանի սկզբունքով առաջնորդվող կոռուպցիան, ընդդիմադիրների քաղաքական հետապնդումները, հովանավորչությունը, պետական կառավարման համակարգում խնամի–ծանոթ–բարեկամ մեխանիզմի ակտիվ կիրառումը, ժողովրդավարական նորմերի բռնաբարումը դրական գնահատականի են արժանանում Արևմուտքի կողմից, նշանակում է, որ նույն Արևմուտքին ժողովրդավարական արժեքների տարածումը Հայաստանում չի հետաքրքրում։ Ճիշտ այնպես, ինչպես աշխարհի տարբեր հետադիմական, բռնապետական երկրներում տեղի ունեցողը չի հետաքրքրում Արևմուտքին, քանզի այդ երկրները ծառայում են Արևմուտքին՝ իրենց երկրների շահերի հաշվին։

Արևմտյան/համամարդկային արժեքների տարածումը պետք է ՀՀ քաղաքացիներին հետաքրքրի։ Այդ արժեքների տարածումն, ի դեպ, չի նշանակում աշխարհաքաղաքական վեկտորի ընտրություն։ Դրանք տարբեր բաներ են։

Արևմուտքն ուզում է ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ բացել ու մեր երկիրը դարձնել երկրորդ Ուկրաինա։ Դրա անունը դրել են «Եվրաինտեգրացիա», բայց դա մեծագույն բլեֆ է։ Հայաստանի պարագայում «Եվրաինտեգրացիան» թրքահպատակեցումն է՝ վերացումը։ Ահա սրա՛ն է համաձայնել Նիկոլ Փաշինյանը՝ սեփական շահերի պաշտպանության ու թալանի հնարավորության դիմաց։ Դրա համար էլ Արևմուտքում ծափահարում են նրան ու Հայաստանի մահվան գին նշանակում 270 միլիոն եվրոն (ԱՄՆ–ն էլ ասում է՝ եթե որոշել եք մեզ համար մատաղացու գառ դառնալ, ապա մի 65 միլիոն էլ մեր կողմից)։ Իսկ թե ինչ են տվել կամ տալու Նիկոլին այս պետական հանցագործության համար, չի հայտարարվում։ Պողոսների ականջները չծանրաբեռնելու համար։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 514 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am