Հրդեհից գրեթե լիովին ոչնչացած Սանտա Ռոզու կալիֆոռնիական քաղաքը/տեսանյութ/
Լուսանկարիչ Դուգլաս Թրոնը դրոնի օգնությամբ նկարահանել է անտառային հրդեհից գրեթե լիովին ոչնչացած Սանտա Ռոզու կալիֆոռնիական քաղաքը: Տեսահոլավակում երեւում է՝ ինչպես է ամերիկյան փոստային ծառայության աշխատակիցը, մեքենայով անցնելով դատարկ փողոցներով, նամակներ դնում չայրված փոստարկղերի մեջ: Քաղաքի մի մասում տներն ու ավտոմեքենաները ոչնչացված են։
