Եռակի պայթյուն Սիրիայի հյուսիս-արևելքում.զոհվել է առնվազն 50 մարդ
Reuters գործակալությունը՝ հղում անելով Կարմիր մահիկի աղբյուրին հայտնում է,որ առնվազն 50 մարդ է զոհվել, երբ պայթուցիկով լցոնված երեք ավտոմեքենաներ պայթեցվել են Սիրիայի հյուսիս-արևելքում փախստականների խմբից ոչ հեռու։ Պայթյունները տեղի են ունեցել Աբու Ֆաս բնակավայրում՝ Դեր Զոր և Հասակա նահանգների սահմանին։ Բազմաթիվ փախստականներ, որոնց թվում եղել են կանայք և երեխաներ, վնասվածքներ են ստացել։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը։
