Թուրքիան զինտեխնիկա է ուղարկում Սիրիայի հետ սահման
Anadolu գործակալությունը հայտնում է,որ Թուրքական Հաթայ նահանգի շրջան են ուղարկվում մեծ թվով ռազմատրանսպորտային միջոցներ և շտպաօգնության մեքենաներ: Թուրքիայի գլխավոր շտաբը արդեն հայտնել էր սիրիական Իդլիբում դեէսկալացիոն գոտիների ստեղծման շրջանակում հետախուզական գործողության մեկնարկի մասին։ Անկարան գործում է Աստանայի համաձայնագրերի շրջանակում և համակարգում աշխատանքը Մոսկվայի հետ,ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները կտեղակայվեն Իդլիբի դեէսկալացիոն գոտու ներսում, իսկ ռուսական ուժերը՝ գոտու արտաքին պարագծով։
