Սիրիայում հրադադարի համաձայնագիրը պաշտպանել են ավելի քան 100 խմբավորումներ
Սիրիական ընդդիմության բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեն հայտարարել է, որ ընդդիմադիր խմբավորումների թիվը, որոնք համաձայնել են փետրվարի 27-ի հրադադարին, անցել է 100-ը ու այդ թիվը շարունակում է աճել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը: Նա նշել է, որ մտադիր են հրապարակել բոլոր խմբավորումների անվանումները, որոնց մեջ կան նաև իրեն անծանոթ խմբավորումներ:
