Փորձաքննությունները ձգձգվում են, քննությունները՝ ուշանում. դատախազն ահազանգել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քրեական վարույթներով նշանակված փորձաքննությունների ուշացումը պատկան մարմինները միմյանց վրա են գցում:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ գլխավոր դատախազը գրություն է ուղարկել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին եւ հայտնել, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քննության ողջամիտ ժամկետների ձգձգումները, ի թիվս այլնի, պայմանավորված են քրեական վարույթներով նշանակված փորձաքննությունների կատարման ժամկետների ձգձգումներով:

Ի պատասխան գրության՝ Բյուրոյի տնօրենի՝ 2023 թվականի հոկտեմբերի 6-ի գրությամբ հայտնել է, որ մի շարք փորձաքննություններ սահմանված ժամկետներում չեն ավարտվել փորձագետների կողմից եզրակացություն տալու համար անհրաժեշտ ելակետային տվյալներ պահանջելու՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդությունների կապակցությամբ տեւական ժամանակ միջոցներ չձեռնարկելու հետեւանքով: Բյուրոյի տնօրենի հիշյալ գրությամբ ներկայացված յուրաքանչյուր դեպք դարձել է ստուգման առարկա, ուսումնասիրվել են միջնորդությունների պահանջները տեւական ժամանակով չկատարելու պատճառները: Ասել է թե՝ քննիչները չեն տալիս փաստերը փորձագետներին, որոնց հիման վրա փորձաքննություններ պետք է իրականացվեն: Եւ, ահա, դատախազը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը, սակայն դեռ որեւէ տեղաշաժ չկա այդ ոլորտում:

Փորձաքննությունները շարունակում են երկար տեւել, որոնք մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդիրներ են հարուցում: Օրինակ՝ մեղադրվում է մի անձ, որը փորձաքննության ընթացքում, պարզվում է, անմեղ է, բայց ստիպված է լինում այդ ընթացքում կալանքի տակ մնալ:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2023 թվականի փետրվարի 17-ին էր գրել, որ փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավար Արգամ Հովսեփյանի գործունեությունց դժգոհ է դատախազ Աննա Վարդապետյանը, սակայն նոր կադրեր չկան՝ նրան փոխարինելու»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 408 անգամ
Լրահոս
Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում կառուցված սուրբ Հակոբ եկեղեցին Աբսուրդ է․ 14 անձ բերման է ենթարկվել, թիվն ավելանում է, չգիտենք՝ որտեղ են. փաստաբան (video) Նախկինում մեկնարկած աշխատանքները ներկայացվում է որպես նոր արդյունք. սա խոսում է համակարգային ձախողման մասին. փորձագետ ՇՏԱՊ․Հայտնի է՝ ինչու են բերման ենթարկել Սամվել Կարապետյանի ներկայացուցիչներին․ Ղազինյանը մանրամասնեց (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներից մեկ անձի մեղադրանք է ներկայացվել․Ղահրամանյան Փաշինյանի ռեժիմը հոգեվարքի մեջ է․ կոլապս ՔՊ–ում (video) «Tesla»-ն կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ Երբեք այսպիսի անխնամ, անբան ու ճղճիմ վիճակ Երևանի փողոցներում չի եղել. Սոս Հակոբյան Խաղաղ պայմաններում 5-րդ մահը բանակում՝ 4 ամսվա ընթացքում․ «Ազատություն» Իսրայելը Լիբանանում շտապօգնության խմբեր է թիրախավորել․ կան զոհեր և վիրավորներ «Ուժեղ Հայաստանից» արդեն 15 անձ են բերման ենթարկել․ փաստաբանները չեն կարողանում նրանց հետ հանդիպել Անդրադարձ է կատարվել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման և այդ ոճրագործության հետևանքներին «Փաշինյա՛ն, էդ քո տված 10 հազարի վրա դնում եմ 20 հազար ու շպրտում երեսիդ». քաղաքացի (video) Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակում. ձերբակալվել է պատասխանատուն «Ուժեղ Հայաստան». Առավոտվանից խոչընդոտում են փաստաբանների մուտքը Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Թրամփը խնդրելու է Պուտինին․ Պուտինը կգնա՞ կոշտ քայլերի․ Հայկ Այվազյան (video) ՀՐԱՏԱՊ․ բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստանի» կին թեկնածուի և համակիրների․ Գոհար Մելոյան (video) Ներողամտությունը սիրո գործնական դրսևորում է, ատելությունը՝ չբուժված վերք. Հայր Իսահակ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանի հարցում միասնական դիրքորոշում ունեն Ամեն ինչ թանկ է, թոշակը տալիս ենք կոմունալների՝ պրծնում է. քաղաքացիների բողոքները (video) Վթարվել է ջրատարը, մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից նոր զոհեր կան Հայտնաբերվել է մայթին կայանած Lexus-ը Ահազանգ․ Նոր Նորք Վիլնյուսի 107 շենքի բակում համաճարակի օջախ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am