Նստել են նոր «ասեղի» վրա

Պաշտոնական վիճակագրությանը հետևելիս տպավորություն է ստեղծվում, որ վերջին ամիսներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ արդյունաբերության, ու հատկապես՝ մշակող արդյունաբերության մեջ բուռն զարգացումներ են տեղի ունենում։ Բարձր աճեր են գրանցվում, արդյունաբերությունը դուրս է եկել տևական ժամանակ գտնվող անկումից և մեծ տեմպերով առաջ է սլանում։

Անկումից դուրս է եկել նաև մշակող արդյունաբերությունը՝ ամսական ընդհուպ 30-40 տոկոս աճ է գրանցում։

Բայց այդ աճերը գերազանցապես մեկ ճյուղի հաշվին են։ Հիմա էլ արդյունաբերությունը նստել է, այսպես կոչված, ոսկերչական արտադրատեսակների արտադրության ասեղի վրա։

Դեռ ոչինչ, եթե դա էլ լիներ ներքին արտադրության հաշվին։ Նույնիսկ ներքին արտադրության հաշվին չէ։

Ինչ-որ հրաշքով անցած տարվա վերջից ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը Հայաստանում անգամներով սկսեց աճել։ Նոյեմբերին գրեթե 14 անգամ աճ արձանագրվեց։ Դեկտեմբերին աճը կազմեց 9,4 անգամ։ Այս ամիսներից յուրաքանչյուրում ավելի շատ ոսկերչական արտադրատեսակներ «թողարկվեցին» Հայաստանում, քան նախորդ 10 ամիսների ընթացքում միասին վերցրած։

Պարզ է, որ բնականոն ճանապարհով նման բան չէր կարող լինել։ Հատկապես որ, Հայաստանում այդ ընթացքում նոր արտադրական, այն էլ՝ խոշոր հզորություններ չէին գործարկվել։

Ու այդ պայմաններում ինչ-որ հրաշքով վերամշակող արդյունաբերության այդ ճյուղում նման բուռն աճեր էին տեղի ունենում։ Ինչի՞ հաշվին, մնում է միայն գուշակել։

Թեև գուշակելու բան էլ չկա։ Վերջին երկու տարիներին այդպիսի դրսևորումների հաճախ ենք հանդիպում։ Անգամներով աճում էր Հայաստանի արտաքին առևտուրը, երբ ներքին արտադրությունը մի բան էլ հետընթաց էր արձանագրում։ Իսկ արտահանման աճերը գերազանցապես հայտնի վերարտահանումների հաշվին էին։

Նույնը, ըստ էության, տեղի է ունենում ոսկերչության ոլորտում՝ մի քիչ այլ տարբերակով։ Ներմուծվող ոսկերչական ապրանքները Հայաստանում, ըստ էության, ձևական «վերամշակման» փուլ են անցնում, որից հետ են միայն արտահանվում։

Արդյունքում՝ այսպիսի բարձր աճեր են գրանցվում՝ ըստ էության, առանց տնտեսական իրական պրոցեսների։ Զարգացումների մասին, բնականաբար, ընդհանրապես անիմաստ է խոսելը։ Միայն ցուցանիշներն են աճում՝ դրանց հաշվին էլ ամբողջ արդյունաբերությունն ու հատկապես՝ վերամշակող արդյունաբերությունը։

Տարեսկզբին արդյունաբերության մեջ ռեկորդային 21 տոկոս աճ է գրանցվել։ Նախորդ տարի արդյունաբերությունը հիմնականում անկումային վիճակում էր։ Բայց ահա այս տարին մեկնարկել է նման բարձր աճով։ Աճն էլ հիմնականում մշակող արդյունաբերության հաշվին է։

Հունվարին մշակող արդյունաբերության մեջ 38 տոկոսից ավել աճ է գրանցվել։

Արտադրության ծավալները կազմել են 132,8 մլրդ դրամ։ Նախորդ տարվա հունվարին կազմել էին 99,8 մլրդ դրամ։

Հիմա տեսեք, թե ինչի հաշվին է եղել այս թռիչքը. գերազանցապես ոսկերչական արտադրատեսակների արտադրության։

Եթե անցած տարվա հունվարին մշակող արդյունաբերության այս ճյուղը թողարկել էր ընդամենը 4,5 մլրդ դրամի արտադրանք, այս տարի թողարկված արտադրանքի ծավալը 11,3 անգամով ավելին է։ Այն կազմել է գրեթե 47 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 42,5 միլիարդով։

Սա շատ ավելին է, քան ամբողջ վերամշակող և ընդհանրապես՝ ամբողջ արդյունաբերության հավելյալ թողարկումը։

Վերմշակող արդյունաբերության ոլորտում արտադրության ծավալներն ավելացել են 33 մլրդ դրամով, մինչդեռ՝ միայն ոսկերչության ճյուղում՝ 42,5 միլիարդով. 9,5 միլիարդով շատ, քան ամբողջ վերամշակող արդյունաբերության թողարկումն է ավելացել։

Այսինքն՝ այլ ճյուղերում համախառն արտադրության ծավալները նույնիսկ նվազել են։

Այսքանից հետո դժվար չէ պատկերացնել, թե հիմա ո՞ւր կլինեին վերամշակող արդյունաբերության և ընդհանրապես՝ արդյունաբերության ոլորտում արձանագրված բարձր աճերը, եթե ոսկերչության մեջ նման բուռն ու անտեսանելի պրոցեսներ տեղի չունենային։

Այս աճերը գերազանցապես այդպիսի դրսևորումների արդյունք են։ Ու եթե դրանք չլինեին, առանց որևէ կասկածի, արդյունաբերությունն էլի անկումային կլիներ։

Վերամշակող արդյունաբերության մասին նույնիսկ իմաստ չկա խոսելու։ Անկումն այստեղ շատ ավելի մեծ կլիներ։

Բայց ունենք այն, ինչ ունենք։ Արձանագրվող աճերից դատելով՝ թվում է, թե ոլորտում բուռն զարգացումներ են տեղի ունենում։ Մինչդեռ՝ իրականում մշակող արդյունաբերության բազմաթիվ ճյուղերում արտադրության ծավալները կրճատվել են, երբեմն՝ մեծ տեմպերով։

Սննդամթերքի արտադրությունն է նվազել։ Ավելի քիչ սննդամթերք է թողարկվել, քան անցած տարի։ Եվ սա այն պարագայում, երբ ներքին սպառողական պահանջարկը, Արցախից բռնագաղթած մեր 120 հազար հայրենակիցների հաշվին, ավելացել է։

Մսի, կաթի, կարագի, պանրի, բազմաթիվ այլ կաթնամթերքների արտադրությունը կրճատվել է։

Գրեթե 26 տոկոսով ալյուրի արտադրությունն է նվազել, 30 տոկոսով՝ ձավարեղենինը։

Գինիների արտադրությունն է նվազել ավելի քան 18 տոկոսով, հանքային ջրերինը՝ շուրջ 20 տոկոսով։

Ավելի քան 17 տոկոսով կրճատվել է սիգարետների արտադրությունը։

Էլեկտրական սարքավորումների արտադրությունը նվազել է 40 տոկոսով։ Համակարգիչների արտադրությունը, կարելի է ասել, գրեթե դադարել է՝ արտադրության ծավալներն ավելի քան 85 տոկոսով նվազել են։ 65 տոկոսի է հասնում մեքենասարքավորումների արտադրության անկումը։

Վերամշակող արդյունաբերության բազմաթիվ այլ ճյուղերում ևս արտադրության ծավալների անկում է տեղի ունեցել։

Ավտոմեքենաների արտադրությունը, ինչպես անցած տարի կանգնել էր, այդպես էլ շարունակել է կանգնած մնալ։ Որևէ ավտոմեքենա չի արտադրվել։

Ու այսքանից հետո տարեսկզբին ունենք արդյունաբերության՝ 21, և վերամշակող արդյունաբերության՝ ավելի քան 38 տոկոս աճ։ Բացառապես նրա հաշվին, որ ոսկերչությունը, հայտնի ու անհայտ պատճառներով, 11,3 անգամով աճել է՝ դառնալով արդյունաբերության առաջատար ճյուղը։ Նույնիսկ հանքարդյունաբերությանն է անցել «թողարկման» թռիչքային ծավալով։

Այսպիսի երևույթների արդյունքում է, որ վերջին տարիներին Հայաստանում բարձր աճեր են գրանցվում։ Բայց դրանք տնտեսության պոտենցիալին ոչինչ չտվող, արհեստական ու կեղծ աճեր են։ Տնտեսության պոտենցիալն այդպիսի աճերից ոչինչ չի շահում, եթե չասենք՝ նույնիսկ տուժում է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am

դիտվել է 1810 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video) Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան Փաշինյա՛ն, խոսիր նրա մասին, թե ինչ մենք պետք է ստանանք․ոչ մի հող չի հանձնվելու Ադրբեջանին․Աբրահամյան (video) «Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am