Աջ ղեկով մեքենաները թող տանեն, Հայաստանից դուրս վաճառեն. Տրանսպորտի նախարար
«Աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու մասին դեռևս որևէ հստակ որոշում չկա, քննարկումներ են ընթանում»,- այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: Հայաստանում աջակողման երթևեկություն է և, ըստ նախարարի, պետք է շահագործվեն միայն ձեխ ղեկով մեքենաներ: Նա նշեց, որ ինքը փորձել է վարել աջ ղեկով մեքենա, չի կարողացել, անհարմար է: Դիտարկմանը, թե երբ են շրջանառությունից դուրս են բերվելու աջ ղեկով մեքենաները և արդյոք, աջ ղեկով մեքենա ունեցողները փաստի առաջ չեն կանգնի, նախարարը պատասխանեց. «Ժամանակ կտրամադրվի: Թող տանեն Հայաստանից դուրս վաճառեն այդ մեքենաները»:
