Կա մի խնդիր, որի մասին լռում ենք. Արթուր Սաքունց
Կա մի խնդիր, որի մասին լռում ենք՝ ՔԿՀ-ներում չգրված կանոնների, հիերարխիկ կանոնների հետ կապված հարցերն են: Նման հայտարարություն արեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով քննարկման ժամանակ: «Սա հիմնական «ինստիտուտներից» մեկն է, որը որոշիչ դեր է խաղում, որը նույնիսկ արդեն գոյություն ունի նորակառույց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այսինքն շենքը նոր է, բայց բովանդակությունը հինն է մնացել: Ռազմավարության մեջ չենք տեսնում, թե ինչպես է լուծվելու այս հարցը»,- ընդգծեց Սաքունցը: Ըստ նրա ակնհայտ է, որ ՔԿՀ-ներում կան շերտավորումներ և խտրական դրսեւորումներ:
