Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին

Նիկոլական իշխանությունը ձևավորվել է և պահվում է ստերի միջոցով։ Այդ ստերի մի մասն «անշառ» են, այսինքն՝ վերաբերում են արագաչափերին, գազի գներին, թալանի դեմ պայքարին և այլն։ Արեցին իրենց ասածների հակառակը, և իրենք են դարձել թալանչիներ, բայց դա կես դժբախտությունն է։

Կան ստեր, որոնք մահաբեր են։ Ահա դրանցից մի քանիսը․

1․ Հայաստանը կդառնա ԵՄ անդամ ու կապրի երջանիկ։

Սո՛ւտ է։ Շատ վտանգավոր սուտ։ Հայաստանին ԵՄ անդամ դարձնելու ծրագիր Արևմուտքը չունի։ Մեզ եվրաինտեգրացնում են ուկրաինավարի։

Արևմուտքը չի էլ թաքցնում, որ Հայաստանից միակ ակնկալիքը Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարում մանրադրամ դառնալու պատրաստակամությունն է։ Փաշինյանը համաձայնել է այդ դերակատարմանը։ «ՀՀ–ն ԵՄ անդամ կդառնա»–ն միամիտների համար է։

2․ Արևմուտքը և ՆԱՏՕ–ն կապահովեն ՀՀ անվտանգությունը, եթե դուրս գանք ՀԱՊԿ–ից։

Սո՛ւտ է։ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է և ազնվորեն խոստովանեց, որ ՀՀ անվտանգության ապահովման խնդիր իրենք չեն լուծելու։

3․ Ոչ թե ՀՀ–ն է դուրս գալիս ՀԱՊԿ–ից, այլ ՀԱՊԿ–ն է դուրս գալիս ՀՀ–ից։

Սո՛ւտ է։ 2022թ․ հոկտեմբերի 6–ից Փաշինյանը պաշտոնապես որդեգրել է ՀԱՊԿ–ից դուրս գալու, ռուսական զորքերն Արցախից ու Հայաստանից հեռացնելու, Ռուսաստանին Թուրքիայով փոխարինելու քաղաքականություն։ Երբ սրանք ասում են, որ դեպի Արևմուտք ենք գնում, դա իրականում նշանակում է, որ Հայաստանը մտցնում են Թուրքիայի տակ։

Երբ հայտարարում էինք, որ հայ–թուրքական գործընթացը նախապայմաններով է և իրականում հայ–թուրք–ադրբեջանական է, սրանք խաբում էին, թե, իբր, նման բան չկա։ Հիմա բացահայտորեն վարում են մի քաղաքականություն, ըստ որի՝ հայ–ադրբեջանական գործընթացի մոդերատոր է դառնում Արևմուտքը՝ ի դեմս Թուրքիայի։ Դժվար չէ կռահել հետևանքների մասին։

4․ Եթե Ադրբեջանի հետ սահմանը գծվի ու զատվի, ապա դա կդառնա պարիսպ ու թշնամին չի հարձակվի։

Սո՛ւտ է։ Ադրբեջանը ոչ մի քարտեզ հիմք չի ընդունում, Ալիևը երբեք չի խոսել կանգ առնելու մասին, ինչը նշանակում է, որ Բաքուն ամբողջ Հայաստանն է ուզում։ Նիկոլը գիտի այդ մասին, բայց գնում է զիջումների ճանապարհով, որպեսզի իր անձնական խնդիրները լուծի՝ Հայաստանի հաշվին։

5․ Հայաստանն Արծվաշենի վերադարձի խնդիր է դնում։

Սա ոչ այնքան սուտ է, որքան հիմարների համար նախատեսված կերակուր։ Ալիևը երբևէ խոսե՞լ է Արծվաշենի հնարավոր վերադարձի մասին։ Ո՛չ։ Զիջումների ու հանձնելու մասին խոսում է բացառապես Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, ո՞վ է դառնալու հայ–ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների երաշխավորը։ Մակրո՞նը, թե՞ Միշելը։ Այս երկուսն այնպիսի երաշխավոր են դառնալու Հայաստանի համար, ինչպիսին որ դարձան Պրահայից հետո Արցախի՞ համար։

6․ ՀՀ–ն եվրաինտեգրվում է։

Սու՛տ է։ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Թուրքիայի երախ։

Ի դեպ, եվրաինտեգրվող Հայաստանում ԵՄ անդամ երկրների մուտքի վիզա ստանալը զգալիորեն դժվարացել է ու դարձել կոռուպցիայի աղբյուր։

Եվրոպական արժեքները չպետք է շփոթել աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության հետ։ Ուկրաինայի օրինակը բոլորիս աչքի առաջ է։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 386 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am