Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա ֆուտբոլային խոշոր մրցաշրջանի եզրափակիչ փուլում։ Կխաղա Եվրո–2024–ում։

Վրացիների այս հաջողության ֆոնին քմծիծաղ է առաջացնում Նիկոլ Փաշինյանի այն նյուվասյուկիստական հայտարարությունը, թե բա՝ մինչև 2050–ը Հայաստանը կդառնա ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր։ Նիկոլն այդ հայտարարությունն արել էր 2020–ի 44–օրյա պատերազմից օրեր առաջ։ Դա խոսում է նրա կատարյալ ցինիզմի, այլասերվածության կամ էլ՝ անտեղյակության ու անգրագիտության մասին։

Մեր երկիրը, փաստորեն, խոշոր պատերազմի առաջ էր կանգնած, իսկ Նիկոլն զբաղված էր բլեֆներ շաղ տալով։

Կար ժամանակ, երբ Վրաստանն էր մեզանից հետ մնում բոլոր առումներով՝ ռազմական, ճանապարհաշինական, տնտեսական, դիվանագիտական, ֆուտբոլային և այլն։ Խոսքը նախորդ դարի 90–ականների ու 21–րդ դարի սկզբների մասին է։

Հետո վրացիները սովորեցին սեփական և ուրիշի սխալների վրա ու հասան հաջողությունների։

Վրացիները Սահակաշվիլու սխալների պատճառով դարձան հակառուսական մանրադրամ Արևմուտքի ձեռքում։ Դա 2008–ին էր։ Պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին ու քաշվեցին։ Արևմտյան երկրների ազդեցիկ ղեկավարները վրացիներին խոսքից այն կողմ չաջակցեցին։ Աբխազիան ու Հարավային Օսիան կորան Վրաստանի համար։ Տնտեսությունը հսկայական վնասներ կրեց, քանզի ռուսական շուկան փակվեց վրացական ապրանքների համար, իսկ արևմտյանը՝ չբացվեց։

Վրաստանում հասկացան, որ հիմարաբար «քցվել» են։ Ձերբազատվեցին արկածախնդիր ու դրածո Սահակաշվիլուց։ Հրաժարվեցին պաթոլոգիկ հակառուսականությունից։ Ու սկսեցին զարգանալ։

Որքան էլ հիմա Արևմուտքը փորձում է Վրաստանին ներքաշել ուկրաինական պատերազմի դաշտ ու Վրաստանը դարձնել ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ, Վրաստանի արևմտամետ իշխանությունը չի համաձայնում։

Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանն է համաձայնել Հայաստանը դարձնել մանրադրամ Արևմուտք–Ռուսաստան, Արևմուտք–Իրան հակադրության արանքում։ Այդ հակադրությանը զոհաբերվեց Արցախը և հիմա հերթը Հայաստանին է հասել։ Դրանից օգտվելու են Թուրքիան ու Ադրբեջանը։ Նաև՝ անձամբ Նիկոլը, ով իր կաշվի փրկության ու փողի խնդիրներն է լուծում։ Հայաստանի հաշվին (Նիկոլին Արցախի հաշիվն արդեն փակել են)։

Վերադառնալով ֆուտբոլին՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ֆուտբոլային համակարգում թալանն ու անգրագիտությունը միախառնվել են։ Թուրքամետ ու ադրբեջանամետ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը, ովքեր Նիկոլի դրածոներն են, Ֆուտբոլի ֆեդերացիան վերածել են սեփական դուքյանի կամ տնամերձ բոստանի։ Արդյունքներն ակնհայտ են։ Իսկ մենք ստիպված ենք բարի կամ չար նախանձով նայել, թե ինչպես է Վրաստանը մեկնում Եվրո–2024։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 347 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am