Էրդողանը կայցելի Ադրբեջան
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին կայցելի Ադրբեջան,այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը։ Նրա խոսքով՝ այցի շրջանակում բարձր մակարդակով հանդիպում կկայանա։ Պատասխանելով ԱՄՆ–ի և Թուրքիայի միջև վիզային ճգնաժամի մասին հարցին՝ դեսպանը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս խնդիրը կլուծվի։
