ԱՄՆ պատվիրակությունը Թուրքիա կժամանի
Gazeta.ru-ն՝ հղում անելով NTV-ին հայտնում է,որ ԱՄՆ Պետքարտուղարության հատուկ պատվիրակությունը, մուտքի անցագրերի հետ հետ կապված, իրավիճակը հարթելու համար, կժամանի Թուրքիա: Թուրքական կողմը Նահանգներին առաջարկել է ստեղծել համատեղ հանձնաժողով՝ վիզային ճգնաժամը լուծելու համար: Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատնից հայտնել էին, որ տեղեկություններ չունեն վիզաների տրամադրման արգելքի դադարեցման վերաբերյալ:
