Մոսկվան Երևանին 100 մլն դոլար վարկ կտրամադրի՝ռուսական զենք ձեռք բերելու համար
Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքումը, ըստ որի Ռուսաստանը պետական արտահանման վարկ կտրամադրի հայկական կողմին: Մասնավորապես, ռուսական կողմը մինչև 100 մլն դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ կտրամադրի ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022թթ. ընթացքում: Վարկի փաստացի օգտագործված գումարը մարվելու է 15 տարվա ընթացքում (2023 - 2037 թթ.): Տարեկան տոկոսադրույքը՝ 3 տոկոս:
