ԻՊ-ին հարած բրիտանուհին՝ Սպիտակ այրի մականվամբ Սիրիայում սպանվել է
Times թերթը՝ հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին հայտնում է,որ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիահարվածով, ինչպես ենթադրվում է, սպանվել է «Իսլամական պետությանը» հարած բրիտանուհի Սալլի Ջոնսը՝ Սպիտակ այրի մականվամբ: Ջոնսին վերացրել են հունիսին Իրաքի հետ սահմանին: Ենթադրվում է, որ ավիահարվածից զոհվել է նաեւ նրա 12-ամյա որդին: Սալլի Ջոնսը, որը հատնի է նաեւ որպես Ում Հուսեյն Բրիտանիա կամ Սպիտակ այրի, ընդունել է իսլամ եւ իր սիրեցյալի՝ ներգաղթյալ Ջունայիդ Հուսեյնի ազդեցությամբ մեկնել է Սիրիա, որտեղ նրանք միացել են ԻՊ-ին: Ջոնսն իր հետ տարել է նաեւ որդուն:
