Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո

Այս օրերին հայ ժողովուրդն ապրում է իր ամենից ամոթալի ժամանակները: Հայաստանի բնակչության այս պահվածքից զարմացած են ողջ աշխարհում: Այսպիսի երևույթ դեռ ոչ մի երկրում չի արձանագրվել, երբ երկրի ղեկավարն այսչափ վնասներ է բերել սեփական երկրին, սակայն կարողացել է պահպանել սեփական իշխանությունը:

Պատմությունն արձանագրել է նաև այլ դեպքեր, երբ երկրի ղեկավարը պատուհաս է դարձել սեփական ժողովուրդի համար, բայց արագորեն հեռացվել է իշխանությունից: Օրինակ, Զվիադ Գամսախուրդիան, որ նույնպես էյֆորիայի մթնոլորտում նախագահ ընտրվեց հարևան Վրաստանում, բայց ընդամենը կես տարի անց հեռացվեց իշխանությունից, երբ մարդիկ արձանագրեցին նրա գործնեության բացասական հետևանքները:
Մեկ այլ օրինակ. Աբուլֆազ Էլչիբեյը, որ հարևան Ադրբեջանում նախագահ ընտրվելուց մեկ տարի անց նույնպես հեռացվեց պաշտոնից, երբ այդ երկիրը պատերազմի ժամանակ պարտություններ կրեց հայկական զինված ուժերի կողմից:

Նացիստական Գերմանիայի իսկ հրահրած պատերազմում պարտություն կրելով, անվերապահ կապիտուլյացիայից մի քանի օր առաջ, 1945-ին, բեռլինյան իր բունկերում Ադոլֆ Հիտլերն ինքնասպանություն գործեց և հեռացավ ոչ միայն իշխանությունից, այլև՝ կյանքից:

Եվ նման օրիանակներ շատ կարելի է բերել: Բացառություն է կազմում միայն հայ ժողովուրդը, որի ղեկավարը պարտությունից հետո, արդեն չորս տարի է պահպանում է սեփականա իշխանությունը և նույնիսկ ժպտալով նոր թեզեր է առաջ բերում, կարծես ծաղրելով սեփական ժողովուրդին:

Կարելի է շատ պատճառներ բերել այս ֆենոմենը բացատրելու համար, սակայն պարզ է մեկ բան. ոչ մի ժողովուրդ ինքն իրեն որոշումներ չի կայացնում:

Ժողովուրդը տարբերվում է ամբոխից, երբ նա կառավարվում է իր վերնախավի կողմից:

Այն ժողովուրդը, որ չունի վերնախավ, կամ իր վերնախավը իր հիմնական առաքելությամբ չի զբաղվում, վերածվում է պատմություն, հիշողություն չունեցող ամբոխի: Հենց այսպիսի վիճակի մեջ է հայտնվել այսօր Հայաստանի բնակչությունը:

Այո, բնակչությունը, քանի որ ազգ դառնալու համար, դեռ բավարար հատկանիշներ չկան:

Ինչո՞ւ է այդպես ստացվել, երկար վերլուծության խնդիր է:

Ավելի կարճ արձանագրենք քաղաքագիտական տեսանկյունից: Այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտը գրեթե մահամերձ վիճակի մեջ է:

Երկրում չկա նույնիսկ տարրական դիմադրողական գործոն՝ Փաշինյանի քաղաքական մեքենայի գործնեության նկատմամբ:

Հասկանալի է, որ այս պայմաններում, անխուսափելի են դառնում պետականության փլուզման գործնթացները:

Հասկանալի է, որ այս պայմաններում, քաղաքական և հանրային դաշտում գործոն են դառնում հայհոյանքն ու զինված մարդկանց ակտիվությունը: Հասկանալի է, որ դրանցից ոչ մեկը չի կարող լրացնել քաղաքական դաշտի բացակայությունը: Եվ ուրեմն՝ երկրի փլուզման գործնթացը նույնպես չի կարող կանգնեցնել:

Այս պայմաններում, երբ ավանդական քաղաքական կառույցները այլևս չեն կարող գործոն դսռնալ, կենսական անհրաժշտություն է դառնում նոր քաղաքական սուբյեկտների առաջ գալը: Վերջինն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է՝ երկրում լուրջ փոփոխություններ իրականացման համար:

Առանց քաղաքական դաշտի փոփոխման, Հայաստանն անխուսափելիորեն կորցնելու է իր պետականությունը, իր հետ կանգնեցնելով նաև երկրի բնակչությանը նոր ցեղասպանության առջև:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

 

դիտվել է 31501 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am