Որն է Թրամփի՝«անդորր՝ փոթորկից առաջ» արտահայտության իմաստը
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից հատվածներ են հրապարակվել հոկտեմբերի 11-ին հայտնում է,որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի հետ կապված իրադրությունը եւ նրա հրթիռամիջուկային ծրագիրն ի նկատի ուներ, երբ անցած շաբաթ արտաբերեց «անդորր՝ փոթորկից առաջ» հանելուկային արտահայտությունը: «Մենք չենք կարող թույլ տա, որ սա շարունակվի: Մենք պարզապես չենք կարող»,- ասել է Թրամփը: ԶԼՄ-ներն այդ արտահայտությունը մեկնաբանել էին որպես Վաշինգտոնի եւ Փենյանի բացահայտ ռազմական դիմակայության մոտենալու հավաստումը: Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի զենք, որը կարող Է հակառակորդի հրթիռները խոցել 97 տոկոս դեպքերում: «Մենք ունենք հրթիռներ, որոնք ունակ են հրթիռներն օդում խոցել 97 տոկոս դեպքերում»,- նշել է նախագահը: «Մենք շատ ուժեղ ենք: Ես ուժեղացնում եմ ԱՄՆ-ի զինված ուժերը, մենք մոտ ենք 800 միլիարդ դոլարին»,- ասել է Թրամփը:
