ԿԳ նախարարի՝ Քեմբրիջում սովորած դուստրը ցանկանում է փաստաբան դառնալ
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի դուստրը՝ Էլեոնորա Մկրտչյանը, ցանկանում է փաստաբան դառնալ։ «Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ նա մասնագիտությամբ իրավաբան է, սովորել է Քեմբրիջի համալսարանում, աշխատում է Կենտրոնական բանկում։ 1 տարի սովորել է Փաստաբանների դպրոցում և, ավարտելով օրերս մասնակցել Փաստաբանների պալատի որակավորման հերթական քննություններին, որի արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերին։ Քննությունները մեկնարկել են հոկտեմբերի 10-ից, անցկացվում են 3 փուլով։
