Սերժ Թանկյանը Երևանում է
«Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ՝ երեկ ուշ երեկոյան հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը ժամանել է Երևան: Թերթի փոխանցմամբ՝ նա լրագրողներին չի ասել՝ ինչ ծրագրեր ունի այս անգամ, բայց ասել է, թե շուտով Հայաստանում կլինի համերգով: «Ես պատրաստվում եմ միջուկային զենքի վերաբերյալ բանակցություններ վարել Դոլանդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հետ: Ինձ նշանակել են միջուկային զենքի վերաբերյալ բանակցությունների պատասխանատու», - կատակել է նա:
