ԴԱԻՇ-ը ստանձնել է Դամասկոսի ահաբեկչությունների պատասխանատվությունը
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Դամասկոսի ահաբեկչությունների պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում են արաբական ԶԼՄ-ները։ Այսօր երկու պայթյուն էր որոտացել Սիրիայի մայրաքաղաքի ոստիկանական շտաբերից մեկի առջև, ևս մեկ պայթյուն էր որոտացել շուկայի մուտքի մոտ գտնվող շտաբի հետևում։ Ահաբեկչություններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:
