18+․ Վիրտուալ Հայաստանի 50 երանգները. 168.am

Նիկոլ Փաշինյանն իր իշխանության վեց տարիների ընթացքում գրեթե զրոյացրել է Հայաստանի պետությունն ու պետականությունը։ Հայկական պետականությունը, որի վրա քայլարշավ կազմակերպելով՝ նա իշխանության է եկել, ամբողջական համակարգ էր՝ բաղկացած Հայաստանի և Արցախի հանրապետություններից։ Տարածաշրջանում հայկական աշխարհաքաղաքական գործոնը հիմնված էր անկախ Հայաստանի, չճանաչված, բայց պետության բոլոր ատրիբուտներն ունեցող Արցախի, Հայաստանի Հանրապետության կողմից վերջինիս անվտանգության երաշխավորի կարգավիճակով պայմանավորված՝ միասնական անվտանգային համակարգի վրա։

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն թուլացրեց, ապա կազմաքանդեց այդ միասնական համակարգը՝ Արցախի հանձնումից ու հայաթափումից հետո հռչակելով Հայաստանի չորրորդ Հանրապետության ստեղծման իր նպատակի մասին։ Փաշինյանը սպանեց այն պետությունը, որը ժառանգել էր իշխանությունը զավթելիս, ստանձնելիս։

Դրանից հետո, ահա, նա հանրության հետ զրույցների շարք է սկսում «Զրույցներ պետության մասին» խորագրով՝ ներկայացնելով պետության վերաբերյալ իր մակերեսային, աշակերտական մակարդակի պարզունակ դատողությունները։ Նա ոչնչացրել է հայկական պետականության բարդ, բազմագործոն, բազմամակարդակ համակարգը և հիմա սկսել է խոսել պետության դասագրքային նորմերի մասին։

Նիկոլ Փաշինյանը սպանել է հայկական պետականության բովանդակությունը և հիմա փորձում է ստեղծել դրա ձևը, իր լրագրողական սիրելի բառապաշարով՝ պետության կամուֆլյաժը, որը որևէ աղերս չունի նախկին պետության գործառութային, անվտանգային, աշխարհաքաղաքական նշանակության հետ։ Եվ պատահական չէ, որ «Զրույցներ պետության մասին» շարքը Նիկոլ Փաշինյանը վարում է սոցցանցում, մասնավորապես՝ ամենապրիմիտիվ ու զուտ մարդկային ցածր բնազդներ բավարարող «Tik-Тok»-ում, որի օգտատերերի մեծամասնությունը շարժում է ոչ թե ուղեղը, այլ մարմնի ոչ ինտելեկտուալ հատվածները։

Արցախի, Հայաստանի անվտանգության, հայկական ամենայնի նշաձողն իջեցրած Նիկոլ Փաշինյանն այսպիսով իջեցրել է նաև սեփական/պետական սոցցանցային նշաձողը՝ երբեմնի Ֆեսյբուքից տեղափոխվելով այնտեղ, որտեղ նույնիսկ տարրական գրագիտությունը պարտադիր չէ։ Եվ դրանում կա ողբերգական խորհրդանշականություն։ Նվազեցնելով հայկական կենսական ու ֆիզիկական տարածքները, Նիկոլ Փաշինյանը դա փորձում է փոխհատուցել վիրտուալ տարածությունում ինքնահաստատվելով։ Եվ դա անում է հատկապես այնտեղ, որտեղ մարդիկ հիմնականում բավարարում են զվարճանքի պահանջմունքները։ Միանգամայն օրինաչափ է, որ «դմփ-դմփ-հու-հու»-ով իշխանության եկածի վերջին հանգրվանը պետք է լիներ հենց «Tik-Tok»-ը, բայց խայտառակություն է, որ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ դա նաև Հայաստանի վերջին հանգրվանը դարձնելու համար։

Եթե շարքային մարդասպանը, ընդ որում, բազմակի սպանություններից հետո, հրապարակային հաղորդումների շարք սկսի՝ «Զրույցներ մարդկային կյանքի երկարակեցության մասին» խորագրով, համապատասխան մարմինները նրան կուղեկցեն կա՛մ մեկուսարան, կա՛մ հոգեբուժարան։ Այլ է պարագան, երբ զրուցավարը ոչ թե շարքային է, այլ բարձրաստիճան, զոհերն էլ ոչ թե մարդիկ են, այլ պետությունը, որի վախճանի ընթացքը, իհարկե, ուղեկցվել է հազարավոր զոհերով։

Եվ քանի որ դատարկաբանը նաև բարձրաստիճան է, ուղեկցողներն էլ Դատապարտյալների տեղափոխման ծառայության ոստիկանների կամ հոգեբուժարանի աշխատակիցների փոխարեն՝ զինված թիկնապահներ, հանրությունը ստիպված է ունկնդրել սերիական մարդասպանի մոլեռանդությամբ պետության մասին վարվող զրույցները։ Հասարակությունը դեռևս չի շտապում իրագործել այս իրավիճակի միակ այլընտրանքը՝ փոխել ուղեկցողներին և զավզակության վայրը։

Հարություն Ավետիսյան

168.am

դիտվել է 1711 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am