Ինչու է Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար սրում հայ-ռուսական հարաբերությունները

Նիկոլ Փաշինյանը միտումնավոր և ցուցադրաբար սրում է հայ-ռուսական հարաբերությունները: Նա նաև անձամբ Պուտինի դեմ է քայլեր անում: Պատճառը շատ պարզ է. անել ամեն ինչ, որպեսզի Կրեմլը հակահայկական քայլեր անի և ինքը կարողանա հայ ժողովրդին ներկայացնել, որ ռուսներն են մեղավոր ամեն ինչի համար: Ռուսները շատ լավ հաշվել են Նիկոլի գավառական շուստրիությունը և չնկատելու են տալիս նրա գործողությունները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հայտարարում է, որ Պուտինի հաղթանակն Ուկրաինայում անցանկալի է: Նույն բանը նա ասեց Բաքվում՝ ավելացնելով, որ այդ հաղթանակը կվնասի Ադրբեջանին: Նիկոլը շատ լավ գիտի, որ այդ հաղթանակը օգտակար կլինի Հայաստանի համար, բայց վնասակար անձամբ իր համար: Դրա համար էլ շահագրգռված չէ այդ հաղթանակով:

Նիկոլի նաև գիտի, որ Ուկրաինայից հետո ՌԴ-ն ակտիվ զբաղվելու է Հարավային Կովկասով, իսկ դա նշանակելու է Արևմուտքի ու Թուրքիայի քայլերի սահմանափակում մեր տարածաշրջանում, ինչն էլ իր հերթին նշանակելու է իր իշխանության հովանավորների թուլացում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:

Նիկոլը պատրաստվում է բավարարել Ադրբեջանի պահանջները, բայց դա ուզում է անել այնպես, որ ռուսները մեղավոր դառնան: Նախկինների մեղավորության կոդն արդեն չի աշխատում: Հո չի՞ կարող ասել, որ նախկիններն են Տավուշում 30 տարի առաջ հանձնել տարածքները: Դրա համար էլ ուզում է ռուսներին գրգռել, որպեսզի նրանք կոշտ քայլերի գնան:

Նիկոլն անում է ամեն ինչ, որպեսզի ռուսական ուժերը Տավուշում հեռացվեն առաջնագծից, որպեսզի հետագայում, երբ ինքը տարածքները հանձնի, դա ներկայացնի որպես ՌԴ-ի կողմից հայերին «քցելու» քայլ:

Նիկոլը նաև ցուցադրաբար Պուտինի դեմ է քայլեր անում: Նա թատերական պաուզա վերցրեց ՌԴ նախագահական ընտրություններից հետո՝ Պուտինի հաղթանակն ուշացումով շնորհավորելով: Եվ դա այն դեպքում, երբ նույն Նիկոլը Թուրքիայի նախագահ Էրդողանին շնորհավորել էր, կարելի է ասել, ընտրությունները դեռ չավարտված: Այսինքն՝ ըստ Նիկոլի Էրդողանը բարեկամական երկրի ղեկավար է, իսկ Պուտինը՝ ոչ: Թե ինչի է հանգեցնելու այս ամենը ՀՀ-ի համար, դժվար չէ կռահել: Մեկ անգամ Նիկոլն այդպես «դուխով» իրեն պահել էր Պուտինին Հայաստանում դիմավորելիս, ավելի ճիշտ՝ չդիմավորելիս: Պողոսներին դա մատուցվեց որպես դուխով քայլ, բայց դրա գինը վճարեց ՀՀ-ն:

Հայ-ռուսական հարաբերությունների փչացումը, ավելի ճիշտ՝ թշնամացումը ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին: Մինչև հիմա նրանք օգտվում են Նիկոլի հակառուսական քաղաքականությունից:

Օգտվում է նաև Արևմուտքը, որի համար կարևորը Մոսկվային վնասելն է: Իսկ թե ինչ գնով, դա նրանց չի հետաքրքրում: Նիկոլին էլ չի հետաքրքրում այդ գինը: Ինքն իր գինը բարձրացնում է Թուրքիայում ու Արևմուտքում՝ առաջնորդվելով բացառապես անձնական շահով:

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 571 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am