Շտապեք. ավարտվում է ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցումը
Այսօր կավարտվի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցումը, որից հետո կսկսվի պաշտոնական քարոզարշավը: Այսպիսով՝ տեղի են ունենալու Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր եւ Տավուշ մարզերում, ինչպես նաեւ Արարատ մարզի Արտաշատ, Սյունիք մարզի Գորիս եւ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:
