Նոր նշանակում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Եգանյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնում։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1247-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետը՝ Արմեն Եգանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
