Փաշինյանն ուզում է հաղթել Զելենսկուն

Անխոհեմության, անհեռատեսության ու ինքնաոչնչացման հարցում մի ներքին սփոփանք կար մոտս (դա կոչվում է «համապատասխան» սրտի անհամապատասխան մխիթարանք), որ չնայած Փաշինյանի բերած մղձավանջին, մենք այդուհանդերձ աշխարհում առաջին տեղում չենք: Ներքին «փիլիսոփայական» ուրախություն կար, որ ուկրաինացիներից հետ ենք գտնվում համաժողովրդական մազոխիզմի ու պետականակործան էֆտանազիայի գնալու հարցում:

Դատելով ամենից՝ Փաշինյանն ուզում է առաջ անցնել Ուկրաինայի տխրահռչակ նախագահ Զելենսկուց՝ սեփական պետությունն այլոց ձեռքում մանրադրամ դարձնելու, սեփական երկրի գյուղերն ու քաղաքներն ավերակ դարձնելու, սեփական ժողովրդին թնդանոթի միս սարքելու հարցում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում արձանագրեց այդ ամենը՝ Հայաստանի համար կանխատեսելով ավելի վատ հեռանկար, քան Ուկրաինայի դեպքում է: Այսինքն՝ կրկին «չեմպիոն» դառնալու գծի վրա ենք: Ինչպես 1915-ին:

Ստոլտենբերգը հաճելիորեն զարմացած է, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի իրենք գտել են Հայաստանը հակառուսական պայքարի և համաշխարհային աջ-տրոցկիզմի զոհասեղանին դնելու պատրաստ մեկին: Դրանից չօգտվելը հիմարություն կլիներ և չի կարելի մեղադրել դրսի մարդկանց, թե ինչու մեր փոխարեն Հայաստանի մասին հոգ չեն տանում:

Ինչ մնում է Թուրքիային ու Ադրբեջանին, ապա դրանք Փաշինյանի պես նվերի մասին նույնիսկ չէին կարող երազել:

Հայ ժողովուրդը պետք է Ուկրաինա չդառնա: Ամո՛թ է: Հետո ի՞նչ, որ գերեզման ուղարկելուց առաջ մեզ պլպլան եվրոպական դագաղ են ցույց տալիս: Սևրում էլ էին ցույց տվել: Հետո ի՞նչ: Պատմության նույն դասարանում քանի՞ անգամ կարելի է մնալ:

Հ.Գ.: Մեր տարածաշրջանում հակապետական, էքսցենտրիկ, արկածախնդիր ու մարազմատիկ ղեկավարներ բոլորն էլ ունեցել են: Ադրբեջանն Էլչիբեյ ունեցավ, Վրաստանը՝ Գամսախուրդիա և Սահակաշվիլի: Բոլորի դեպքում էլ եղան տարածքային կորուստներ:

Փաշինյանը գերազանցեց սրանց՝ պետությանը տված իր վնասով:

Ամբողջ խնդիրն այն է, որ Էլչիբեյը, Գամսախուրդիան, Սահակաշվիլին իրենց տված վնասից հետո արագ դուրս շպրտվեցին պետական համակարգից: Փաշինյանը 2020-ից հետո դեռ մնացել է: Այս խարանից պարտավոր ենք ազատվել՝ վատ իմաստով համաշխարհային ռեկորդակիր չդառնալու համար:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 568 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am