Ի՞նչ էր Ստոլտենբերգը փնտրում Անդրկովկասում և ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանից

Երեկվա հայաստանյան այցով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարնավարտեց իր տարածաշրջանային շրջագայությունը:
Արևմտյան դիտորդների գնահատմամբ, այս այցը ցուցադրական բնույթ ուներ. ցույց տալ Ռուսաստանին, որ նույնիսկ այս տարածաշրջանում Արևմուտը ավելի մեծ ազդեցություն ունի, քան՝Մոսկվան:
Իր տարածաշրջանային այցը Ստոլտենբերգը սկսեց մարտի 17-ին,Բաքվից,որտեղ մնաց փաստացի մեկ օրից ավել: Վրաստանում նա մնաց ընդամենը կես օր, իսկ Հայաստանում նա ավարտեց շրջագայությունը՝ հայտարարությամբիր այցի «վերջին խոսքն»ուղղելով Կրեմլին:
Ըստ արևմտյան դիտորդների՝այցի նման պլանավորումը պատահական բնույթ չուներ: Նա ցույց տվեց, որ այսօրվա ՆԱՏՕ-ի գլխավոր գործնկերը Ադրբեջանն է: Վրաստանից մեծ սպասումներ չունի, հաշվի առնելով ներկայիս վրացական իւշխանությունների դիրքորոշումը,և վերջապես,Հայաստանից «մեսիջ»ուղարկելով Պուտինին, Ստոլտենբերգը ևս մեկ անգամ փորձեց նվաստացնել Մոսկվային՝ ցույց տալով, թե իրականում ում դաշնակիցն է Փաշինյանը:

Ի՞նչ էր անկալում Ստոլտենբերգը Ադրբեջանից և ինչ ստացավ

Ստոլտենբերգի ակնկալիքները Բաքվից երեքն եին.
Առաջին, էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ Արևմուտքի համագործակցության ակտիվացում: Բաքվում Ալիևի հետ հանդիպման ընթացքում նա հայտարարեց հետևյալը,- «Ձեր երկիրն ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում Եվրոպայում ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցներին գազով, իսկ ապագայում՝ էլեկտրաէներգիա մատակարարելու գործում. Դուք կարևոր դեր եք խաղում մեր հասարակությունների պահպանման գործում»,- ավարտեց իր ելույթը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին Ադրբեջանը հայտնվեց Եվրոպա գազ մատակարարողների հնգյակում։ Այսպես, 2023 թվականի հուլիս-սեպտեմբերի տվյալներով՝ մատակարարումների տեսակարար կշիռը հետևյալն է՝ Նորվեգիա՝ 19 միլիարդ խորանարդ մետր (մասնաբաժինը՝ 47 տոկոս), Հյուսիսային Աֆրիկա՝ 8,6 միլիարդ խմ (21 տոկոս), Ռուսաստան՝ 7 միլիարդ խորանարդ մետր (17 տոկոս), Մեծ Բրիտանիան (3,3 մլրդ խմ (8 տոկոս) և Ադրբեջանը՝ 2,8 մլրդ խմ (6,5 տոկոս)։
Երկրորդ. Ստոլտենբերգը հորդորեց Ալիևին ավելի ակտիվ շարունակել Հայաստանի հետ սահմանների ճշգրտման խնդիրները, որպեսզի երկու երկրների միջև այլևս չլուծված խնդիրներ չմնան, և Անդրկովկասի երկրները կարողանան միասնական աշխարաքաղաքական հարթակներով հանդես գալ:
Ի պատասախան դրա, Ալիևը նշեց բառացիորեն հետևյալը. «…Մինչ օրս մենք արդեն անցկացրել ենք խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեր հայ գործընկերների հետ մեկնաբանությունների փոխանակման յոթ փուլ։ Արտգործնախարարների վերջին հանդիպումը, ինչպես նաև փոխվարչապետերի միջև սահմանների սահմանազատման հարցի շուրջ բանակցությունները ցույց են տալիս, որ կարգավորման լավ հնարավորություն կա…»:
Այն մասին, որ ինքը մինչ այսօր չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և մերժում է որևէ քարտեզ հիմք ընդունել հետագա բանակցությունների համար, Ալիևը, բնականաբար, չհայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: Մանավանդ, որ Ստոլտենբերգին դա ամենավերջին հերթին էր հետաքրքրում:
Եվ երրորդ. նա զոնդաժ արեց Ալիևի մոտ, թե ինչքանով Ադրբեջանը պատրաստ կլինի մեծացնել իր աջակցությունն Ուկրաինային, որի համար ստացավ պատասխան, որ բացի հումանիտար օգտնությունից, Ադրբեջանն ավելիին պատրաստ չէ, քանզի դրանով կվտանգի իր անվտանգությունը:
Ալիևը հատուկ շեշտեց, որ Ադրբեջանը Թուրքիայի ամենասերտ դաշնակիցն է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դերակատարներից է, և ուրեմն հեռակա զարգացումներում Ադրբեջանը իրեն տեսնում է եվրաատլանտյան համակարգերում:

Ինչպե՞ս անցավ Ստոլտենբերգի այցը Վրաստանում

Վրաստանում Ստոլտենբերգը առանձնապես մեծ ակնկալիք չուներ՝ լսել իշխանություններից հուսադրող մտքեր, թեև, ֆորմալ տեսանկյունից Վրաստանը համարվում է ՆԱՏՕ-ի հետ, տարածաշրջանի ամենասերտհարաբերություններ հաստատած երկիրը: Վրաստանն, ի տարբերություն Բաքվի և Երևանի, իր ռազմավարական դոկտրինում դրել է խնդիր՝ ինտեգրվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Բայց գործնականում, վերջին տասնամյակում և հատկապես ռուս-ուկրաինական պատերազմն սկսվելուց հետո, այդ երկրի ղեկավարները ամեն կերպ փորձում են ավելի զգուշավոր քաղաքականություն վարել այդ ուղղությամբ: Չնայած 2022-ի ամռանը Վրաստանի այդպիսի քաղաքականության համար, ԵՄ-ն մերժեց Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, այնուամենայնիվ, մեկուկես տարի անց, երբ պարզ դարձավ, որ Իվանիշվիլիի թիմին հնարավոր չէ գահընկեց անելերկրի ներսում, անցյալ տարվա դեկտեմբերին որոշեց փոխել դիրքորոշումը,և արդյունքում Վրաստանին շնորհվեց այդ կարգավիճակը:
Սակայն ավելիին Արևմուտքը չի կարողանում հասնել Վրաստանից, փոխարենը՝ Ստոլտենբերգը Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո,հանդիպեց նաև այդ երկրի նախագահի հետ, ով,ինչպես հայտնի է,սուր թշնամական հարաբերությունների մեջ է գտնվում Իվանիշվիլիի թիմի հետ:Ինչը նշանակում էր, որ Ստոլտենբերգը իր այդ քայլով փորձեց խայթել Իվանիշվիլիի թիմակիցներին:

Ստոլտենբերգի այցը Հայաստանում «մեսիջ էր» Պուտինին որ Փաշինյանը «մեր գրպանում է»

Սակայն իր այցի եզրափակումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը որոշել էր ավարտել երևանյան հանդիպմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հետ: Իր այդ հանդիպումով Արևմուտքը մեսիջ էր փոխանցում Մոսկվային, թե ինքը՝ Ռուսաստանը, այսօր նույնիսկ Հայաստանում ավելի քիչ ազդեցություն ունի, քան՝ Արևմուտքը:
Այլ կերպ ասած՝ իր երևանյան այցով Ստոլտենբերգը նպատակ ուներ նվաստացնել անձամբ Պուտինին, մանավանդ, որ Փաշինյանը մինչայդ «Հռոմի ստատուտն» ընդունելով, արդեն այդ քայլով նվաստացրել էր Պուտինին:
Հետաքրքիր է, որ Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հաստատեց, որ Ադրբեջանը մերժում է փաստացի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դրանով կարծես բողոքելով Ստոլտենբերգին, որ արդյունքում այդ խաղաղությունը Ադրբեջանի հետ չի կայանում: Ի դեպ, Ալիևը ճիշտ հակառակ պնդումով հանդես եկավ Բաքվում, Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ: Ինչը նշանակում է, որ Ալիևը ձևականորեն Արևմուտքի հետ Հայաստանի մասով խաղաղասիրական ձևակերպումներով է հանդես գալիս, իսկ Փաշինյանին սպառնում, որ եթե չկատարարի հերթական զիջումը, ապա պատերազմ կսկսի Հայաստանի հետ:
Փաշինյանն էլ ստիպված էր Ստոլտենբերգին բողոքել, որ Ալիևը փաստացի խաբում է Արևմուտքին:
Հասկանալի է, որ Ստոլտենբերգն այս այցով իր և Արևմուտքի շահերն էր հետապնդում, զոնդաժ անելով, թե ինչքանով են պատրաստ անդրկովկասյան քաղաքական վերնախավերը «երկրորդ ճակատ» բացել Մոսկվայի դեմ: Այսօր Ուկրաինայում պարտվող Արևմուտքին բացառապես դա է հետաքրքիր, այլ ոչ թե Հայաստանի անվտանգության խնդիրները:
Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

 

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am