Մի խումբ անարխիստներ ներխուժել են Աթենքում Իսպանիայի դեսպանատուն
Մի խումբ անարխիստներ, որոնք հանդես են գալիս հաջակցություն Կատալոնիայի անկախության, ներխուժել են Աթենքում Իսպանիայի դեսպանատուն: Ինչպես հոկտեմբերի 11-ին հայտնել է Reuters գործակալությունը, անհայտ անձինք քարոզչական թռուցիկներ են տարածել շենքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մոտավորապես 15-20 մարդ է մտել դեսպանատուն եւ թռուցիկներ տարածել: Նրանք ոչինչ չեն կոտրել,-պարզաբանել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը:-Թռուցիկի տեքստն ազդարարում է՝ «Համերաշխությունը ժողովրդի զենքն է»:
