Կարտոֆիլի աննախադեպ գներ են սպասվում

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը նախ հիշեցնում է ցրտահարության, երկարատեւ  ձմռան, ամռան երաշտի մասին և տեղեկացնում, որ այս ամենը նպաստել են թանկացումներին, քանի որ հենց երաշտի պատճառով էլ չունեցանք ակնկալվող բերքը, փոխարենն ունեցանք չորացած արոտավայրեր, որտեղ գյուղացին ուղղակի չէր կարողանում կեր կուտակել։ Այնուհետև խոսեց մի հրապարակման մասին, որում գրվել էր, որ կարտոֆիլը մնացել է դաշտերում և 50 դրամով չի վաճառվում։ «Խեղկատակությունը չափ ու սահման ունի։ Ես ստույգ ինֆորմացիա եմ տալիս, որ հենց այսօրվա տվյալներով՝ 130 դրամով հայկական կարտոֆիլն արտահանվում է Վրաստան։ Մեզ էլ չի բավարարելու գարնանը, որովհետև երաշտը մոտ 20 տոկոսով ազդել է նաև կարտոֆիլի բերքի վրա։ Եթե գյուղացին 4-5 ջուր պետք է աներ, 11 ջուր է արել Շիրակի գոտում, որ բերքը փրկի»,- ասաց նա: Բերբերյանը հայտարարեց, որ գարնանը կարտոֆիլի գինը կլինի 300-400 դրամ․ «Ինչ ասել եմ՝ եղել է, չէ՞։ Իսկ երբ վարչապետի հետ քննարկեցինք, որ կարտոֆիլի սերմացուն հարկավոր է շատացնել, Գյուղնախարարությունը գնաց գարու սերմ բերեց, որն այսօր պահեստներում կուտակվել է, ու չգիտեն՝ ինչ անեն։ Գարին իրենց հոգեհարազատ կուլտուրա է։ Պետք է տնկանյութի քանակը վերականգնել, սորտաթարմացում, սերմաթարմացում անել, բարձր վերարտադրության սերմեր ունենալ։ Կարտոֆիլի ֆաբուլա տեսակը քիչ ոռոգում է պահանջում և կայուն բերք է տալիս, այդ սորտը մենք Հայաստանում տեղայնացրել ենք, և 3-4 ջրով կայուն բերք է տալիս»: Այնուհետև ասաց, որ մեկ շաբաթ առաջ դիմել են ՀՀ վարչապետին, որպեսզի նա էլ դիմի միջազգային կազմակերպություններին, ԱՄՆ-ին, ՌԴ-ին, ԵԱՏՄ-ին, որպեսզի մեզ օգնեն անասնակերով։ «Եթե չօգնեցին, ապա 30-40 տոկոսի անասնագլխաքանակի կորուստ ենք ունենալու»:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am