Հրդեհներ Կալիֆոռնիայում.զոհերի թիվը հասել է 17-ի
CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին հայտնում է,որ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 17-ի, տուժել ու հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ: Կրակը ոչնչացրել է ավելի քան 2 հազար տուն ու շինություն, տարհանվել են շուրջ 20 հազար բնակիչներ: Ներկայում մարված չեն հրդեհների մինչեւ 17 օջախներ: Նահանգապետ Ջերի Բրաունը դիմել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով Կալիֆոռնայի հյուսիսը հայտարարել խոշոր տարերային աղետի գոտի, ինչը իշխանություններին թույլ կտա մոբիլիզացնել ոչ միայն փրկարար ծառայություններին, այլեւ Միացյալ Նահանգների Ազգային գվարդիային:
