Ատոմային սուզանավը հասավ Հարավային Կորեա
«Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությանը հայտնում է,որ Հարավային Կորեա է ժամանել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Թուսոն» բազմանպատակային ատոմային սուզանավը: «Լոս Անջելես» տիպի այս ատոմային սուզանավը հոկտեմբերի 7-ին մտել է Հարավային Կորայի հարավ-արեւելքում գտնվող Չինհեգու քաղաքի նավահանգիստ: Նախօրյակին The Chosun Ilbo կորեական հրատարակությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Կորեական թերակղզու ափեր են ուղարկում «Միչիգան» ատոմային սուզանավը, որը, ինչպես նշվում է, կմասնակցի Հարավային Կորայի եւ ԱՄՆ-ի՝ հաջորդ շաբաթ պլանավորված համատեղ վարժանքներին: Սուզանավը կարող է կրել մինչեւ 154 Tomahawk թեւավոր հրթիռներ, այդ թվում՝ միջուկային մարտագլխիկներով:
