Ոստիկանները խոշտանգել են քաղաքացուն․ Հակակոռուպցիոն կոմիտեն փորձում է ամեն ինչ ծածկել

2023 թվականի օգոստոսի 22-ին Ոստիկանության բաժին տեղեկություն է հասել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում բնակիչ Արտյոմ Խաչատրյանին պատկանող բենզալցակայանի դիմաց վերջինս վիճաբանել է անհայտ անձանց հետ և իր անձնական զենքից կրակ արձակել։ hayeli.am-ի տեղեկություններով՝ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և սրա նպատակն այն է, որպեսզի ապօրինի գործողություններ իրականացվեն հենց Արտյոմ Խաչատրյանի դեմ։

Դրանից անմիջապես հետ Արարատի մարզային ոստիկանությունն ու Մասիսի ոստիկանության աշխատակիցները 30 և ավել անձանցով 19։30-ից 20։00 ընկած ժամանակահատվածում ներխուժում են բենզալցակայան։ Բենզալցակայանում այդ ժամանակ գտնվում են Արտյոմ Խաչատրյանը, իր որդին ու նրանց ազգականները։ Ներխուժումից հետո բենզալցակայանում գտնվող 5-6 անձանց ձեռնաշղթաներ են հագցնում։

Մասիսի ոստիկանապետը հարվածում է Արտյոմ Խաչատրյանի որդուն, այնուհետև Խաչատրյանի ընկերոջը։ Ոստիկանները տեսախցիկների ներքո կատարում են ապօրինի գործողություններ՝ ապօրինաբար խուզարկելով նաև բենզալցակայանը։

Այնուհետև ձեռնաշղթաներով այդ մարդկանց տեղափոխում են Մասիսի ոստիկանություն, իսկ Արտյոմ Խաչատրյանի որդուն ձեռնաշղթաներով պահում հենց բենզալցակայանում։
Որդին մնում է այնտեղ 5-6 ժամ՝ մինչև քննիչի ժամանելը։ Արտյոմ Խաչատրյանի որդին ձերբակալված չի եղել և վերջինիս ձեռնաշղթաներով այդքան ժամանակ պահելը եղել է ապօրինություն։

Մասիսի ոստիկանությունում Արտյոմ Խաչատրյանն ու մնացածը պահվում են 4 ժամից ավել, մինչդեռ օրենքով 4 ժամվա ընթացքում պետք է կազմվեր ձերբակալման համապատասխան արձանագրություն։ Փաստաբանի ժամանելուն պես ձեռնաշղթաները հանվում են, որպեսզի փաստաբանը դա չնկատի և 4 ժամ անց կազմվում է արձանագրություն։


Տեսախցիկներով ակնհայտ արձանագրված փաստեր կան, թե ինչ ապօրինությունն էր կատարել ոստիկանները, սակայն Մասիսի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվում Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ։

Մասիսի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվում նաև Մասիսի ոստիկանների ապօրինի գործողությունների հետ կապված և դա ուղարկվում է Հակակոռուպցիոն կոմիտե։

Հակակոռուպցիոն կոմիտեում սեպտեմբերին վերջիններս հարցաքննվում են և դրանից հետո որևէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարվում։

Հակակոռուպցիոն կոմիտեում գործը տեղից չի շարժվում։ Մասիսի Քննչականում էլ զննությունից հետո դեռևս քրեական գործը չի կարճվել։ Կարծում ենք՝ գործի կարճումն ամեն ինչ անելու են, որ հետաձգվի, որովհետև այդ պարագայում Արտյոմ Խաչատրյանն իրավունք կստանա արդեն քրեական գործի նյութերին ծանոթանալու, իսկ այդ դեպքում նյութերը կտրամադրվեն Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ այլևս չեն կարող գործին ընթացք չտալ։

դիտվել է 1685 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am