Թուրքիան մեր երկիրն է. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Dalma News պարբերականին տված վերջին հարցազրույցը մեծ աղմուկ է հանել հայկական և թուրքական մամուլում: Պատգամավորը խոսել է հայերի, թուրքերի և ադրբեջանցիների համար բավականին զգայուն թեմաների մասին: Փայլանը նշել է, որ Թուրքիայում հայերն ազգային փոքրամասնություն են, 80 միլիոն բնակչություն ունեցող երկրում հայերի կազմում են միայն 60 հազարը: «Թուրքիայում հայերը սփյուռք չեն: Թուրքիան մեր երկիրն է, Հայաստանն այդ հարցով հստակ տեսլական պետք է ունենա»,- ընդգծել է Փայլանը: Բացի այդ, Փայլանի խոսքով, Թուրքիայում իսլամացված միլիոնավոր հայեր կան, ովքեր, ցավոք, չեն խոսում իրենց արմատների մասին: «Ես, իհարկե, հայ եմ, սակայն վատ եմ վերաբերվում ինչպես թուրք, այնպես էլ հայ ազգայնականներին, քանի որ ես պայքարում եմ Թուրքիայում խաղաղության և ժողովրդավարության համար: Ես խորապես համոզված եմ, որ դա տարածաշրջանի երկրների խաղաղ գոյակցության միակ հնարավոր ուղին է»,- հայտարարել է պատգամավորը: Ըստ նրա՝ երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ է, որ երկու երկրների մամուլը, պատգամավորները շփվեն միմյանց հետ, սակայն, ինչպես նշում է Փայլանը, Հայաստանն այժմ դրանից հեռու է: Փայլանը Հայաստանին և Թուրքիային կոչ է արել կարգավորել հարաբերություններն ու բացել երկու երկրների միջև սահմանները: «Եթե դու ապրում ես Թուրքիայում, դու ունես իրավունքներ, ապա պետք է հայտարարես դրանց մասին, պաշտպանվես և անհրաժեշտություն դեպքում պատասխանես հարձակումներին: Դա պետք է մտահոգի նաև Հայաստանին»,- նշել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am