ՆԱՏՕ–ն գալիս է մեր բակը․ Հայաստանը դառնում է Ուկրաինա

Ուկրաինայի տխրահռչակ նախագահ Զելենսկուն Արևմուտքն ուղարկում էր Հայաստան, որպեսզի երկու Նիկոլ մեկտեղվեին։ Դա քայլ էր Ռուսաստանի դեմ։

Եթե Զելենսկին գար, ապա դա բացահայտ թշնամական քայլ կլիներ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Զելենսկին Հայաստան չեկավ, բայց ոչ թե այն պատճառով, որ Նիկոլը հրաժարվեց նրան ընդունել, այլ Ալիևը հրաժարվեց Զելենսկուն Բաքվում ընդունել, ինչը վախեցրեց Նիկոլին և արդյունքում Ուկրաինայի ծաղրածուն չեկավ մեր բակ։

Նրա փոխարեն հիմա մեր բակ է գալիս ՆԱՏՕ–ի գլխավոր քարտողար Յենս Ստոլտենբերգը։ Արևմուտք–Ռուսաստան սուր հակամարտության պայմաններում դա նշանակում է, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով դարձնում են երկրորդ Ուկրաինա Արևմուտքի ձեռքում։ Այսինքն՝ դարձնում են թնդանոթի միս կամ մանրադրամ։

Հայ ժողովրդին խաբում են, թե, իբր, ԵՄ են տանելու, լավ կերակրելու են և խաղաղ ապրեցնեն, բայց իրականում գցելու են ուկրաինացիների օրը։

Արևմուտքը Ռուսաստանի դեմ պայքարում է մինչև վերջին ուկրաինացին։ Նրանք ուզում են դա անել նաև վերջին վրացիների, մոլդովացիների ձեռքերով։ Մոլդովան դեռ հերթի մեջ է։ Վրաստանը հրաժարվում է ոչխարի կարգավիճակից։ Իսկ ահա Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դառնալ Արևմուտքի գործիքն ընդդեմ Ռուսաստանի։ Հայաստանը նա ավերակների է վերածելու, իսկ փոխարենը ստանա արևմտյան անձնագիր, թալանածը վայելելու հնարավորություն՝ զուգահեռաբար քննադատելով Ռուսաստանին ու կոկորդիլոսի արցունք թափելով Հայաստանի կործանման համար։

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը բնականաբար անվտանգության զրո երաշխիքներ է բերելու իր հետ։ Միայն խոսքերով է նա սատարելու Հայաստանին, այն էլ՝ ոչ թե ընդդեմ ադրբեջանական ագրսեիայի, այլ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Նա ընդամենը գալիս է՝ համոզվելու համար, թե արդյոք հայերը պատրա՞ստ են Արևմուտքի համար մատաղացու գառան կարգավիճակին, թե՞ ոչ։ Պատրա՞ստ են երկրորդ ցեղասպանությունը տեսնելուն, թե՞ ոչ։ Նիկոլն ասում է, որ պատրաստ են։ Հայ ժողովուրդը համաձա՞յն է։

Հայկ Ուսունց

դիտվել է 670 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am