Ղարաբաղ՝ հանուն ԵԱՏՄ-ի. Մոսկվան բացեց խաղաքարտերը

Ահա, և վերջ, բոլոր փակագծերը բացված են... Ռուսաստանի նախագահի` եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը օրերս խոսեց բաց ու բոլորի համար հասկանալի լեզվով: Լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Պուտինի` եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, ապա Գլազևը պատասխանել է, որ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում ընդգրկելու վերջնական որոշումը կախված է Հայաստանից։«Եվրասիական տնտեսական միությունը բաց է բոլոր մասնակիցների համար, բայց այս պարագայում որոշումը կախված է Հայաստանից, քանի որ ԵԱՏՄ-ում որոշումները կոնսենսուսի հիման վրա են ընդունվում»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանը` որպես ԵԱՏՄ անդամ, կարող է օգտվել վետոյի իրավունքից։ Գլազևը չի համաձայնել այն տեսակետների հետ, որ ԵԱՏՄ-ն Խորհրդային միությունը վերականգնելու փորձ է, նման գնահատականները նա անվանեց «հիմարություն»: Ըստ ՌԴ նախագահի խորհրդականի՝ ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, ոչ ավելին: Ավելին՝ Պուտինի խորհրդականը ոչ ավել, ոչ պակաս ասում է՝ եթե Կովկասում խաղաղություն ենք ուզում՝ պետք է ողջ Կովկասը ինտեգրել Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը: Սերգեյ Գլազևը Ռուսաստանի նախագահի խորհրդականի պաշտոնում է նշանակվել 2012-ին, նա համակարգում է եվրասիական ինտեգրացիայի ուղղությամբ տարվող աշխատանքները: Անցյալ շաբաթվա վերջին Երևանում, հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ պատասխանելով «Ազատության» հարցերին, նա հայտարարեց՝ հետխորհրդային երկրները համատեղորեն հսկայական կայսրություններ հիմնելու հին մշակույթ ունեն և կարող են իրենց միասնական ապագան կառուցել առաջիկա հարյուր տարվա համար: «Եվրասիական տնտեսական միության ընդլայնումը բնական գործընթաց է, որովհետև այն դեռ ընթանում է հետխորհրդային տարածքում, որտեղ մեր բոլոր պետությունները դարերով միասին են ապրել, միմյանց լավ գիտեն, կարողանում են շփվել, ունեն շփման ընդհանուր լեզու՝ ռուսերենը, ունեն համատեղորեն հսկայական կայսրություններ հիմնելու և համատեղ գործունեության հին, ընդհանուր մշակույթ: Միասին կառուցել ենք ռուսական կայսրությունը, խորհրդային կայսրությունը և լիովին կարող ենք միասնաբար կառուցել մեր ապագան՝ առաջիկա հարյուր տարվա համար: Կասեմ, որ եվրասիական գործընկերության հսկայական նախագիծը, որն այսօր առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դա մեր՝ բարեկամական երկրների միավորման միջոց է՝ պահպանելով երկրների ինքնիշխանությունը, հարգելով միմյանց, չմիջամտելով միմյանց ներքին գործերին և որոնելով համատեղ մրցակցային առավելություններ», ասել է Գլազևը: Պուտինի խորհրդականն այնուհետև Եվրոպական միության հետ որոշ համեմատություններ անցկացրեց: «Սա կամավոր միություն է, ոչ թե հարկադրանք, ի տարբերություն Եվրոպական միության: Մենք ականատես եղանք՝ երբ [Ուկրաինայի նախկին նախագահ] Յանուկովիչը հրաժարվեց Ուկրաինայի համար կործանարար՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից (քանի որ Ուկրաինան զրկվում էր իրավունքներից, ինչպես այժմ չունի), նրան ուժով պաշտոնանկ արեցին: Եթե մենք ցանկանում ենք Կովկասում խաղաղություն, փոխօգնություն, օգտակար համագործակցություն ունենալ, որոնք կօգնեն քաղաքական խնդիրների լուծմանը, ապա հարկավոր է ողջ Կովկասն ինտեգրել Եվրասիական տնտեսական միությանը»,- ասաց ՌԴ նախագահի խորհրդականը: Հիշեցնենք, որ 2013 թ․ նոյեմբերին Ուկրաինայում սկիզբ առան բողոքի զանգվածային ակցիաներ այն բանից հետո, երբ այդ ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչն անակնկալ կերպով հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Իշխանությունները բիրտ ուժ կիրառեցին՝ բողոքի ակցիաները ճնշելու համար, ինչի հետևանքով զոհվեցին մի քանի տասնյակ մարդիկ: 2014 թ․ փետրվարին Յանուկովիչը լքեց մայրաքաղաք Կիևը, փետրվարի 22-ին էլ Ուկրաինայի խորհրդարանը պաշտոնանկ արեց նրան: Ուկրաինայի նոր իշխանությունները 2014 թվականին Եվրամիության հետ ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը: Հարցին՝ եթե Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, հնարավոր կդառնա՞ ղարաբաղյան խնդրի լուծումը, Գլազևը պատասխանել է․ «Այո, այլ խնդիրների թվում նաև այդ խնդիրը կլուծվի: Վստահ եմ, որ եթե ձևավորենք միասնական տնտեսական տարածք, ձեռնարկությունների, մարդկանց միջև կառաջանա երկարատև համագործակցություն, մեր գործարար շրջանակները համատեղ բիզնես կանեն, կամրապնդվի փոխադարձ վստահությունը: Տնտեսությունը քաղաքականությունից առաջ է ընկնում: Եթե տնտեսությունը քաղաքականությունից առաջ է ընկնում, լրացուցիչ հնարավորություններ են առաջանում անլուծելի թվացող քաղաքական խնդիրների լուծման համար»: Հնարավո՞ր է ԵՏՄ-ում միաժամանակ Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը, Գլազևն արձագանքում է․ «Եվրասիական տնտեսական միությունը բաց է բոլորի համար, այս պարագայում, իհարկե, վճռորոշ խոսքը Հայաստանինն է, որովհետև որոշումներն ընդունում ենք կոնսենսուսով»: Հայաստան-ԵՄ բանակցությունների ավարտին, երբ երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել նոր համաձայնագրի ստորագրումից՝ պաշտոնական Մոսկվան Պուտինի մակարդակով, փաստացի հիշեցնում է, որ հետխորհրդային երկրները համատեղորեն հսկայական կայսրություններ հիմնելու հին մշակույթ ունեն: Ակնարկներն, ինչպես ասում են, հասկանալի են... Հաջորդ կարևոր հանգամանքը, փաստացի Մոսկվան, ոչ միայն արձանագրում է, որ ցանկանում է, որ Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, այլև Բաքվի անդամակցության պատասխանատվությունը դնում է Հայաստանի վրա: Ու սա այն դեպքում, երբ ղարաբաղյան խնդիրը ոչ միայն լուծված չէ, այլև Բաքուն վարում է հակահայկական քաղաքականություն, իսկ մեկ տարի առաջ պատերազմ սադրեց: Ինչու՞ է Մոսկվան նման բարդ ընտրության առջև կանգնեցնում Հայաստանը... Այս հարցի պատասխանն էլ կա, փաստորեն: Մոսկվան այսպես է բացատրում՝ եթե Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին՝ ղարաբաղյան խնդիրը կլուծվի: Հետաքրքիր է, Ռուսաստանին, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, այդ ի՞նչն է խանգարում, որպեսզի նա նպաստի խաղաղության հաստատմանը: Այսինքն՝ եթե դա ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափում չի հաջողվում, պետք է հաջողի՝ ԵԱՏՄ-ո՞ւմ: Թե՞ Ղարաբաղն այն գինն է, որը ներկայացրել է Բաքուն՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու դիմաց... Գուցե ռուսներն ավելի անկեղծ լինեն, ու բացեն նաև մնացած փակագծերը ու կոնկրետ ասեն՝ Ադրբեջանը կհամաձայնվի անդամակցել ԵԱՏՄ-ին, եթե Ղարաբաղի հարցը ադրբեջանանպաստ լուծում ստանա: Թամար Բագրատունի

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am