«Հարիֆին դավադիտ մի արեք»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ժամանակ»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը: Տիկին Համբարձումյան, ճի՞շտ է, որ Ձեզ պատկանող բիզնեսներում ուժեղացված հարկային ստուգումներ են՝ կապված Ձեր վերջին հարցազրույցների հետ: Ոչ, չկա նման բան: Վերջին շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումները ինչի՞ հետևանք են: Թանկացումները խայտառակություն են: Ի՞նչ են արել, որ կարագը այդպես թանկացավ: Չեմ կարծում՝ միջազգային շուկայում թանկացումներ են: Եվ այնպես թանկացավ, չհասկացանք՝ ինչի համար եղավ: Գուցե հիմա են ուզում ընտրությունների ծախսերը հանել, թանկացնում են, որ այդ ծախսերը հանեն: Եվ սա ավելի ուշ արեցին, որ հանրությունը դա չկապի ընտրությունների հետ: Ընտրություններին այդքան գումար էր ծախսվել, պետք է հանեին: Թանկացումները ինչի՞ կհանգեցնեն, հնարավո՞ր է սոցիալական բունտ: Տեսեք, եթե կարագը թանկանում է, կթանկանա խմորեղենը, կարագի հետ կապված ամեն ինչ կթանկանա: Մեկը մյուսի հետ շաղկապված է, և թանկացումը ակնհայտ կլինի: Ինչ վերաբերում է սոցիալական բունտին, մի ասացվածք կա՝ հարիֆին դավադիտ մի արեք: Այս մեկ տարվա ընթացքում արդյոք ներդրումների ավելացում նկատո՞ւմ եք: Ներդրումների ավելացում չեմ նկատում, բայց հարկային և մաքսային դաշտն արդեն կանոնակարգվում է, և դա նկատելի է: Հիմա շատ լավ է, նաև սահմանը հատելուց է դա նկատելի: Զգում ես մաքսային դաշտում առկա փոփոխությունները, սակայն անելիք դեռ շատ կա: Ժողովուրդն ինքը պետք է կարողանա փոխել, իրեն հղկել, այլապես ինչպե՞ս կարող է մի ղեկավարն ինչպես պետք է կարողանա բոլորին հսկել: Մարդու աչքը պետք է կուշտ լինի: Եթե մարդու աչքը կուշտ չեղավ, երբեք չի կարգավորվի ոչինչ: Իսկ ինչո՞ւ ներդրումները չեն ավելանում, թեեւ խոստումներին: Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը ներդրումներ է արել՝ բացի Կարապետյան Սամվելից: Ասում են, որ նա բավականին ներդրումներ է կատարել, ուրիշ այլ ներդրողներ չեմ տեսել: Խոսակցություններ կան, բանակցություններն ընթանում են, բայց առայժմ այդ ներդրողները չկան: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ ներդրողները հապաղում են: Բոլոր ներդրողները սպասում են հաջորդ տարվա ապրիլին, տեսնեն, թե ով է լինելու վարչապետ: Չէ՞ որ ներդրումներ են անելու, իրենք պետք է երաշխիք ունենան իրենց ապահովության գումարների համար: Գուցե վարչապետն էլ կմնա և կտա երաշխիք, ով գիտի, գուցե մնում է և շարունակում է աշխատե՞լ: Հիմա բոլորը սպասողական վիճակում են: Այսինքն՝ Դուք այն կարծիքին եք, որ մեկ հոգու համա՞ր են բարենպաստ պայմաններ ստեղծվել՝ Սամվել Կարապետյանի: Նախկինները, ովքեր կան, մնացել են, ավելացել է նորը: Նախկինների համար ոչինչ չի փոխվել, դարձյալ կան յուրայիններ և ոչ յուրայիններ: Ըստ Ձեզ՝ ո՞ւմ հետ կլինի աշխատանքն ավելի արդյունավետ՝ Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան վարչապետի: Գիտեք, ինձ համար և, կարծում եմ, բոլորի համար խիստ միեւնույն է, թե ով կլինի վարչապետ, որովհետեւ նրանք նույն թիմից են: Թիմը նույնն է, և ով էլ լինի թիմից, պետք է սիրի Հայաստանը: Ով սիրեց Հայաստանը, նա էլ լավ կաշխատի: Կարծում եմ՝ սերն է պակասում»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am